Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 15, 2012 թ.
Արտաքին տեսք
- Մալթայում ամուսիներն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ ուրիշի հետ։
- 1982 թ-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան` այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար:
- Էկվադոր և Հասարակածային Գվինեա երկրների անվանումը կապված է այդ երկրների հասարակածում գտնվելու հետ:
- Բարսելոնա ՖԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է, ով 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)
- Րաֆֆին հանդես է եկել «Մելիքզադե», «Անանուն» և «Մել» կեղծանուններով:
- Դերասան-դերասանուհիներից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Մերիլ Սթրիփը` 17 անգամ, որից 14-ը կնոջ գլխավոր դերի համար, ստացել է 3 Օսկար, երկրորդ տեղում Ջեք Նիկոլսոնն է` 12 անգամ, որից 8-ը տղամարդու գլխավոր դերի դերի համար, նույնպես ստացել է 3-ը, իսկ Քեթրին Հեփբորնը ստացել է 4 Օսկար, ինչը ռեկորդային ցուցանիշ է ու դեռևս չի հաջողվել կրկնել այն ոչ մի դերասան-դերասանուհու:
- Մեկ վայրկյանի ընթացքում Երկիրն իր ուղեծրով Արևի շուրջ անցնում է 29 785,9 մ: