Կաղապար:Այսօր/հունվարի 22
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 22

- 1876 թ. – ծնվել է Հայկ Բադիկյանը, ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում (մահ. 1950 թ.):
- 1901 թ. – մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (ծն. 1819 թ.):
- 1905 թ. – Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
- 1922 թ. – ծնվել է Սուրեն Աղաբաբյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (մահ. 1986 թ.):
- 1936 թ. – մահացել է Եղիշե Թադևոսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում (ծն. 1870 թ.):
- 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
- 1946 թ. – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
- 1969 թ. – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց:
- 1979 թ. – մահացել է Երվանդ Քոչարը, հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ (ծնվ. 1889 թ.):