Կախարդական սրինգ (գերմ.՝ Die Zauberflöte) (K.620), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտիօպերա (զինգշպիլ) երկու գործողությամբ։ Գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետտոյի վրա։ Առաջնախաղը կայացել է 1791 թ. սեպտեմբերի 30-ին։ Համարվում է Մոցարտի ստեղծած լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված աշխարհի օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։