Կազիկոպորանյան երկարաբեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կազիկոպորանյան երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ
Ցեղ Dorcadion
Տեսակ Կազիկոպորանյան երկարաբեղիկ (D. kasikoporanum)
Միջազգային անվանում
Dorcadion kasikoporanum

Կազիկոպորանյան երկարաբեղիկ (լատ.՝ Dorcadion kasikoporanum), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10,5-14 մմ մարմնի երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, փայլուն կարի երկայնքով սպիտակ մազային նեղ գոլ ունեցող վերնաթևերով, կարմիր ոտքերով ոչ մեծ չափի բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են․ էգինը` նեղ ձվաձև, ավելի լայն, քան արուինը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսարևելյան Թուրքիայում (հայտնի է միայն հայտնաբերման տիպային տեղավայրից` Կազիկոպորանիից), Հայաստանում հայտնի է Արայի լեռան հարավային լանջերից (Արագածոտնի և Կոտայքի մարզեր)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ծովի մակարդակից 1900-2500 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստանային և ենթալպյան գոտու հարավային լանջերին։

Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբը։ Զարգացումը հավանաբար ընթանում է հողում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները կայուն ոչ բարձր է։ Հանդիպում են եզակի առանձնյակներ։

Վտանգման հիմնական գործոններ են անասունների չկարգավորված արածեցումը և տեսակի տարածման շրջանների կրճատումը` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6