Կաբարդացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաբարդիններից)
Կաբարդացիներ / Кабардинцы
Caucasus-ethnic kabarden.png
Ընդհանուր քանակ

մոտ 2 մլն․

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 1 053 000
Ռուսաստան Ռուսաստան 516 826
Հորդանան Հորդանան 69 000
Սիրիա Սիրիա 43 000
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 23 000
Գերմանիա Գերմանիա 15 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 3 700
Լեզու(ներ)
կաբարդիներեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ


Վաղ 1900-ականներին արված կաբարդինյան ընտանիքի լուսանկար

Կաբարդացիները (նաև՝ կաբարդիններ կամ կաբարդայներ, կաբ․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي‎) հյուսիսկովկասյան ժողովուրդ։ Բնակվում են Կաբարդա-Բալկարիայում, մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 516 826։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 152 CC-BY-SA-icon-80x15.png