ԿՍ-19 100-միլիմետրանոց զենիթային թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԿՍ-19 100-միլիմետրանոց զենիթային թնդանոթ
KS-19.jpg
Տեսակtowed artillery piece? և Զենիթային թնդանոթ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՊատերազմներԿորեական պատերազմ
ՍտեղծողPlant No. 8?
ԱրտադրողPlant No. 8?
Արտադրված է10 151

ԿՍ-19 (ռուս.՝ КС-19), 100 մմ տրամաչափով խորհրդային զենիթային թնդանոթ, որ ստեղծվել է 1947 թվականին։ Գլխավոր կոնստրուկտորը եղել է Լև Լյուլևը։ Սպառազինության մեջ ընդունվել է 1948 թվականին։ Նախատեսված է բարձր թռչող նպատակակետի խոցման համար։ Կրակոցներն իրականացվում են ըստ ռադիոտեղորոշիչ համալիրի տվյալների ավտոմատ ռեժիմով։ ԿՍ-19-ն ապահովում է պայքար ընդդեմ թռչող նպատակակետերի, որ ունեն մինչև 1200 կմ/ժ արագություն և մինչև 15 կմ բարձրություն։ 1948 թվականից մինչև 1955 թվականը թողարկվել է 10151 հատ ԿՍ-19 թնդանոթ։ Մինչև 1957 թվականն արտադրվել է Խորհրդային Միության № 235 գործարանում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍ-19 «Ստալինի գիծ» պատմամշակութային համալիրում
ԿՍ-19 Հյուսիսային Կալիֆոռնիայում, ԱՄՆ
Պարամետր Արժեք
Տրամաչափ 100 մմ
Փողի երկարություն 60,7 տրամաչափի
Հրանոթի մարտական զանգված 9350 կգ
Արկի զանգված 15,6 կգ
Արկի սկզբնական արագություն 900 մ/վ
Արագաձգություն 14-15 կրակոց րոպեում
Հասանելիություն 15,4 կմ բարձրություն
Հաշվարկ 7 մարդ

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքված ԿՍ-19 Աֆղանստանի Փանջշեր նահանգում, 2007

Իրաք-քուվեյթյան պատերազմ – Վ. Իլինի վարկածով, հունվարի 22-ին Tornado ութ ինքնաթիռներ Ալ Ռաթբախի շրջանի վրա 6700 մետր բարձրության վրա գնդակոծվել է ԿՍ-19 թնդանոթից։ Առաջնորդող ինքնաթիռը խոցվել է առաջին իսկ համազարկով, իսկ մյուսները՝ ազատվելով ռումբերից, իջել են ցածր բարձրության վրա և ուղղվել դեպի ավիաբազա[16]։ Ըստ Ա. Խաուստովի և Ա. Կոտլոբովսկու՝ այդ Tornado-ն խոցվել է «Ռոլանդ» հրթիռով[17]։

Խաղաղ կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս ԿՍ-19 թնդանոթն օգտագործվում է հակաձնահյուսային ծառայությունների կողմից ձնահյուսերի նախազգուշական իջեցման, ինչպես նաև կարկտաբեր ամպերի ցրման համար։ Այդ նպատակով թնդանոթի համար սարքվել է ամպերից տեղումներ կորզող քիմիական նյութեր պարունակող հատուկ արկ[18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 320. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  2. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 82. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  3. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 449. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  4. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 326. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  5. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 242. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  6. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 438. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  7. Military Balance 2018. — С. 455.
  8. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 265. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  9. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 393. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  10. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 344. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  11. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 345. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  12. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 354. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
  13. Military Balance 2007. — С. 312.
  14. "Siêu pháo đài bay B-52" ăn đòn cao xạ Việt Nam
  15. Military Balance 2007. — С. 196.
  16. В. Ильин Штурмовики и истребители-бомбардировщики. — С. 70.
  17. А. Хаустов, А. Котлобовский Смерч по-европейски. — С. 19.
  18. 100-мм зенитное орудие обр. 1947 (КС-19)
  19. Сайт ФГБУ «Северо-Кавказская военизированная служба»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии / Под общ. ред. А. Е. Тараса. — Мн.: Харвест, 2000. — С. 874—878. — 1156 с. — (Библиотека военной истории). — ISBN 985-433-703-0