Jump to content

Ծննդաբերող աստվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդաբերող աստվածը
տեսակվիզուալ արվեստի ստեղծագործություն
նկարիչՄոնիկա Սյոո
տարի1968
բարձրություն185 սանտիմետր
լայնություն125 սանտիմետր
նյություղաներկ
գտնվում էՍկելլեֆտեա
հավաքածուԱննա Նորդլանդեր թանգարան
հիմնական թեմակին
Ծանոթագրություններ

Ծննդաբերող աստվածը (անգլ.՝ God Giving Birth), շվեդ նկարչուհի Մոնիկա Սյոոյի (շվեդ.՝ Monica Sjöö) 1968 թվականի ստեղծագործությունը, որտեղ ծննդաբերող մերկ մի կին է պատկերված, որի դեմքը կիսով չափ մուգ է և կիսով չափ լուսավոր։ Սյոոն երկրորդ ալիքի ֆեմինիզմի և «աստվածուհու շարժման» ներկայացուցիչ է։ Իր երկրորդ որդու ծննդյան ժամանակ նա ներքին տեսիլքներ է ունեցել, որոնք ստիպել են նրան դիտել մայրությունը կրոնական լույսի ներքո, և դա ոգեշնչել է նրան նկարել «Ծննդաբերող աստվածը»[1]։

Նկարը առաջին անգամ ցուցադրվել է Միացյալ Թագավորությունում 1970 և 1973 թվականներին։ «Ծննդաբերող աստվածը» քննադատության է արժանացել քրիստոնեական խմբերի կողմից, ովքեր մեղադրել են նրան սրբապղծության մեջ։ Այն քննարկվել է ժամանակակից հեթանոսների կողմից, որպես կրոնական կերպար և ֆեմինիստ գիտնականների շրջանում՝ հոգևոր և ֆիզիկական ստեղծագործությունը կապելու իր ձևի համար։ Կտավը այժմ գտնվում է Շվեդիայի Սկելլեֆտեա քաղաքի Աննա Նորդլանդեր թանգարանում (շվեդ.՝ Museum Anna Nordlander)[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
«Ծննդաբերող աստվածը» նկարը Մոնիկա Սյոոյի կայքում

Մոնիկա Սյոոն (1938–2005) շվեդ նկարչուհի, գրող և քաղաքական ակտիվիստ է, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում։ Նա ներգրավված է եղել կանանց ազատագրական շարժման մեջ և 1968 թվականի ամռանը, երբ դարձել ձևավորվող ֆեմինիզմի երկրորդ ալիքի անդամ՝ երեք ամիս անցկացրել է Միացյալ Նահանգներում։ Դեռևս Բրիտանիայում նա կապ է պահպանել Նյու Յորքի ֆեմինիստ Բեյլա Քոհենի հետ, ով թարմացումներ և նյութեր է ուղարկել այնպիսի խմբերից, ինչպիսին է WITCH-ը։ Մոնիկա Սյոոն, դարձել աստվածուհի շարժման վաղ ներկայացուցիչներից մեկը, որտեղ ժամանակակից հեթանոսության հիմքում կինն էր[2][3]։

Սյոոյի կրոնական տեքստերում Աստծո ամենատարածված անունները կամ պատկերներն են «Մեծ մայրը» և «Մայր Երկիրը»[4]L Իր աշխատություններում նա հաճախ օգտագործում էր ծննդաբերությունը որպես ստեղծագործության փոխաբերություն[4]։ «Ծննդաբերող աստվածը» կտավը նկարվել է նրա՝ Միացյալ Նահանգներ մեկնելուց անմիջապես առաջ և ավարտվել է 1968 թվականի սեպտեմբերի 21-ին Բրիտանիա վերադառնալուց անմիջապես հետո[3]։ Նա ոգևորված իր որդու ծննդով, նկարագրել է այն, որպես հոգևոր և ֆիզիկական փոփոխությյուն[5]։ Նա գրել է իր կայքում.

Առաջին անգամ ես զգացի իմ, կնոջ մարմնի հսկայական ուժը, և՛ ցավոտ, և՛ տիեզերական, և մտքիս աչքերում «տեսա» եկող և գնացող, սևացող մեծ լուսավոր զանգվածներ և պայծառ լույսի զանգվածներ։ Տիեզերքի աստվածուհին իր մաքուր էներգետիկ մարմնում։ Այս ծնունդը փոխեց իմ կյանքը և դրդեց ինձ կասկածի տակ դնել նահապետական մշակույթը, որտեղ մենք ապրում ենք, և նրա կրոնները, որոնք ժխտում են մայրերի և Մեծ մոր կյանք կերտող ուժերը[6]

«Ծննդաբերող աստվածը» նկարված է յուղաներկով մեյսոնիտի վրա և ունի 185 սմ × 125 սմ չափսեր[7]։ Նկարում պատկերված է ոճավորված, մերկ և ճաղատ կին։ Կնոջ դեմքի ձախ կողմը լուսավոր է, իսկ աջ կողմը՝ տվերում է։ Նրա ձեռքերը տարածված ազդրերին են, և երեխան գլխով արդեն լույս աշխար է եկել։ Մուգ ֆոնի վրա, կնոջ գլխի բարձրության վրա պատկերված են չորս վառ երկնային մարմիններ։ Մարմնից ներքեւ՝ սրունքների արանքում, երկրագունդն է, որի վերեւում մեծատառերով գրված է՝ «Աստված ծնունդ է տալիս» տեքստը[8]։

Վերլուծություն և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոոն ասել է, որ Աստված բառը կարևոր է, քանի որ եթե նա օգտագործեր Աստվածուհի բառը, ապա այդ կերպարը «կարող էր հասկացվեր որպես բազմաթիվ աստվածուհիներից մեկը և/կամ պտղաբերության կերպար, այլ ոչ թե որպես տիեզերական ստեղծագործ ուժ, որը նա մտադիր էր պատկերել[9] Դորին Վալիենտեն իր 1989 թվականի «Կախարդության վերածնունդը» գրքում «Ծննդաբերող աստվածը» անվանել է․ «Մայր աստվածուհու ամենահզոր պատկերներից մեկը, որը կարելի է տեսնել ժամանակակից ժամանակներում»[10] Արվեստի պատմաբան Էնդրյու Հոթլը «Ծննդաբերող աստվածը» նմանեցնում է Սինթիա Մեյլմանի 1978 թվականի «Աստված» նկարին, որը նույնպես ներկայացնում է Աստծուն որպես մերկ կին, սակայն Սյոոյի նկարն առանձնանում է Սյոոյի «Մեծ տիեզերական մորը» նվիրումով[11]

Ըստ ֆեմինիստ արվեստաբան Էմի Մալլինի՝ «Ծննդաբերող աստվածը» վերաբերում է կանանց հոգևոր և ֆիզիկական ստեղծագործությանը, և պատկերում է «թե՛ մարմնական և թե՛ հոգևոր հղիության միջև երկփեղկվածությունը, թե՛ վերջինիս տրված առաջնահերթությունը»[12] Թեև միտք-մարմին դուալիզմի ակնհայտ մերժմանը, Մալլինը քննադատում է նկարը մի քանի պատճառներով. մահկանացու կինը կարծես, արժևորում է հղիությունը միայն երեխայի համար, որը նրա վերջնական արդյունքն է[13]

Գիտնական Մագդալենա Ռայվիոն ասում է, որ ինքը համակրում է Մալլինի մտահոգությունը «հոգևոր հղիության» վերաբերյալ, որը հակված է առաջնահերթություն տալ տղամարդու ստեղծագործությանը` շեշտը դնելով կանանց մարմնի ֆիզիկականության վրա, բայց նա մարտահրավեր է նետում Մալլինի մտահոգություններին Աստծո ծննդաբերելու վերաբերյալ` այն դնելով «հոգևոր էկոֆեմինիստական» համատեքստում։ Այս համատեքստում Ռաիվիոն «Ծննդաբերող աստվածը» մեկնաբանում է, որպես «սոցիալապես փոխակերպվող ֆիզիկական և սուրբ գործընթաց կամ փոփոխության փոխաբերություն»[14]։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծննդաբերող աստվածը» առաջին անգամ ցուցադրվել է 1970 թվականին Կորնուոլ նահանգի Սենթ Իվս քաղաքում կայացած արվեստի փառատոնում, որը հովանավորվել է Մեծ Բրիտանիայի Արվեստի խորհրդի կողմից։ Այն ցուցադրվել է Լոնդոնի Շվեյցարական Քոթեջ գրադարանում 1973 թվականին՝ «5 կին արվեստագետ - պատկերներ և կանացի ուժ» ցուցադրության շրջանակներում։ Քրիստոնեական խմբերն այս ցուցահանդեսների ժամանակ նկարչին մեղադրել են սրբապղծության մեջ։ Հայց է ներկայացվել է բրիտանական սրբապղծության մասին օրենքը խախտելու համար, սակայն գործը չի ընդունվել դատարանի կողմից։ 1993 թվականին Սյոոն և Բրիստոլի քաղաքական-կրոնական ֆեմինիստական Ամա Մաու խումբը կիրակնօրյա պատարագի ժամանակ Բրիստոլի տաճարում բարձրացրել են «Ծննդաբերող աստվածը» նկարի պատկերով պաստառ, որպես մեղադրանք քրիստոնեական եկեղեցուն, որ նա հայհոյել է Մայր աստվածուհուն[6]։

Շվեդիայի Սկելլեֆտեա քաղաքի Աննա Նորդլանդեր թանգարանը 1994 թվականին գնել է «Ծննդաբերող աստվածը» 1994։ Թանգարանը, որը բացվել է 1995 թվականին և կենտրոնացած է կանանց արվեստի վրա, և գնմանը զուգահեռ Սյոոյի աշխատանքների մեծ հետահայաց ցուցադրություն է կազմակերպել[15]։ Սյոոն հաջորդ մի քանի տարիների ընթացքում իր 20-ից ավելի նկարները նվիրել է թանգարանին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «210 - Universal Mother - God Giving Birth 1968 | Art Gallery». Monica Sjöö (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  2. «The Great Cosmic Mother: Rediscovering the Religion of the Earth» (English). San Francisco: HarperCollins Publishers Ltd., Harper & Row. էջ 11. ISSN 9780062336965 ISBN 9780062336965. {{cite web}}: Check |issn= value (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Feraro, 2020, էջ 125
  4. 4,0 4,1 Raivio, 2007, էջ 149
  5. Raivio, 2007, էջեր 149–150
  6. 6,0 6,1 Raivio, 2007, էջ 150
  7. Raivio, 2014, էջ 225
  8. Feraro 2020, p. 125; Raivio 2007, pp. 146–148.
  9. Sjöö, 1980, էջ 56
  10. Feraro, 2020, էջ 182
  11. Hottle, 2014, էջ 172
  12. Mullin, 2002, էջ 30
  13. Raivio, 2007, էջ 148
  14. Raivio, 2007, էջ 151
  15. Dagens Nyheter, 2005
  16. Sjölund, 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]