Ծերուն Թորգոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորգոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծերուն Թորգոմյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1896(1896-12-15)[1][2]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էապրիլի 7, 1986(1986-04-07) (89 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրամյան վարժարան (1912)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀամբավաբեր (շաբաթերթ)
Պարգևներ
Ծերուն Թորգոմյան Վիքիդարանում

Ծերուն Հակոբի Թորգոմյան (Դեղտրիկյան) (դեկտեմբերի 15, 1896(1896-12-15)[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - ապրիլի 7, 1986(1986-04-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1978), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Ավարտել է Վանի Երեմյան դպրոցը, ապա սովորել Վանում նոր բացված մանկավարժական քառամյա ուսումնարանում։ 1915 թվականին ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Այստեղ Թորգոմյանն աշխատել է «Համբավաբեր» շաբաթաթերթում որպես քարտուղար։ 1918 թվականին Թիֆլիսում նրա խմբագրությամբ լույս է տեսնում «Հրազդան» գրական-գեղարվեստական ալմանախը։ 1918-1921 թվականներին աշխատել է Կրասնոդարում։ Այստեղ նրա խմբագրությամբ լույս է տեդել «Արձագանք» և «Կարմիր աստեղ» թերթերը։ 1921 թվականից բնակվում էր Թիֆլիսում։ Դժբախտ պատահարի պատճառով կորցրել էր տեսողությունը և աշխատում էր քարտուղարի օգնությամբ (55 տարի)։ Նրա ստեղծագործություններից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և վրացերեն։ Մահացել է Թբիլիսիում[3][4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, հուշեր[5][6]։ Երկերից են՝

  • «Հորձանքում» (1931)
  • «Ժպտացող կյանքը» (1936)
  • «Հարազատ լարեր» (Հայպետհրատ, 1947, 68 էջ)[7]
  • «Անմար կրակներ» (1953)
  • «Ալեկոծ ծովը» (1965)
  • «Անմոռաց օրեր» (1967)
  • «Անձնվեր մարտիկը» (1978)
  • «Ալեծուփ սրտեր» (Սովետական գրող, 1981, 373 էջ,)[8]
  • «Հոգեթով հույզեր» (1975)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Հայրապետյան, Ծերուն Թորգոմյան, գրական գործունեության 40-ամյակի առթիվ, Թբիլիսի, Սախելգամի, 1956։
  • Միհրան Քրաջյան, Ժամանակակից հայ հեղինակներ, Ծերուն Թորգոմյան (քննադատական փորձ), Թիֆլիս, 1927, 84 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 195-196.
  4. «AV Production - Ծերուն Թորգոմյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  5. «Թորգոմյան Ծերուն ( 1/100 )». nlr.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  6. Ծերուն Թորգոմյան (1896 - 1986 )
  7. Թորգոմյան, Ծերուն Հակոբի (1947). Հարազատ լարեր. Հայպետհրատ.
  8. Թորգոմյան, Ծերուն Հակոբի (1981). Ալեծուփ սրտեր. Սովետական գրող.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 205
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերուն Թորգոմյան» հոդվածին։