Համբավաբեր (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Համբավաբերից)

Համբավաբեր, Կովկասի հայոց բարեգործական ընկերության հասարակական-գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1915-1917 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ս. Հարությունյան։ Անդրադարձել է Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, հայության ծանր կացությանը։ «Արտաքին տեսություն», «Համաշխարհային պատերազմ» բաժինները լուսաբանել են միջազգային իրադարձությունները, տպագրել լուրեր ռազմաճակատներից։ Գրական բաժնում տեղ են գտել հայ դասականների գործեր, Մանուկ Աբեղյանի, Լեոյի, Մ. Մատենճյանի և այլոց պատմաբանասիրական ուսումնասիրություններ։ Հրատարակել է նաև ընկերության պաշտոնական հաղորդագրություններ, կենտրոնական խորհրդի և մասնաճյուղերի հաշվետվություններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 107