Միհրան Քրաջյան
Jump to navigation
Jump to search
Միհրան Քրաջյան | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Վան, Թուրքիա |
Մահացել է | մարտի 16, 1986 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրականագետ |
Միհրան Համբարձումի Քրաջյան (1889 - 1986, մարտի 16), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1912-1915 թվականներին ուսուցչություն է արել Վարագա վանքում։ 1915 թվականին գաղթել է Երևան և մինչև 1925 թվականը շարունակել մանկավարժական աշխատանքը։ Ապա փոխադրվել է Թիֆլիս։ 1942 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ ապրել է Թբիլիսիում։ 1966 թվականից բնակվել է Երևանում։ Մահացել է Երևանում, 97 տարեկան հասակում[1]:
Մ. Քրաջյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից հայ հեղինակներ, Ծերուն Թորգոմյան (քննադատական փորձ), Թիֆլիս, 1927, 84 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 573