Ծերունին և ծովը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծերունին և ծովը
Az öreg halász és a tenger logó.png
Տեսակավանդական մուլտֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Հիմնված էԾերունին և ծովը
ՌեժիսորԱլեքսանդր Պետրով
ՍցենարիստԱլեքսանդր Պետրով
ՀնչյունավորումGordon Pinsent?
ԵրաժշտությունNormand Roger?
ԵրկիրFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա, Flag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of Russia.svg Ռուսաստան
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
Տևողություն20 րոպե
Թվական1999
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
ՊարգևներՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար և Էննեսիի բյուրեղ մրցանակ կարճամետրաժ ֆիլմի համար

«Ծերունին և ծովը», ռեժիսոր Ալեքսանդր Պետրովի մուլտֆիլմը` նկարահանված Էռնեստ Հեմինգուեյի համանուն վիպակի վրա:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պետրովը երկու և կես տարի աշխատել է Մոնրեալում (Կանադա)։ Այնտեղ ստեղծել է հանրաճանաչ գրող Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի համանուն նկարը:

Մուլտիպլիկատորի ստեղծագործության առանձնահատկությունը կենդանի գեղանկարչության տեխնիկան էր: Նա ապակու վրա նկարում էր ոչ միայն վրձինով, այլ նաև մատներով։ Պետրովի հետ միաժամանակ այդ ճապոնա-կանադական նախագծում ներգրավված էր սվերդլովսկցի օպերատոր Սերգեյ Ռեշետնիկովը, որը հետագայում Յարոսլավլ քաղաքում Պետրովի հետ աշխատել է «Իմ սեր» նկարի վրա:

2000 թվականին մուլտֆիլմը IMAX-ի կողմից ճանաչվել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը՝ մեծ մասշտաբի կինոթատրոնների համար, և արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:

Դրանից բացի Ալեքսանդր Պետրովն ունի բազմաթիվ այլ կինեմատոգրաֆիական պարգևներ և մրցանակներ, ինչպես նաև արժանացել է Ռուսական պետական պարգևի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեում նկարագրված է փոքրիկ գյուղացի տղայի և ծեր ձկնորսի ընկերության պատմությունը: Սանտյագոն, անտեսելով ֆիզիկական կարողությունները, ուժեղ և հպարտ մարդ էր և չէր կարող հաշտվել ժամանակի անողոք անցման հետ: Արդեն բազմաթիվ շաբաթներ էր, որ նա տուն էր վերադառնում առանց որսի: Վերջապես նա որոշում է կայացնում թիավարել շատ երկար, ունենալ արդյունավետ որս, և առանց ձկան հետ չգալ: Միայն այսպես կարող էր ծեր ձկնորսը վերադարձնել վստահությունն ու հարգանքն ինքն իր հանդեպ: Վաղ առավոտյան նա հրաժեշտ է տալիս իր փոքրիկ ընկերոջը, հարազատ ափը, որը հնարավոր է տեսնում է վերջին անգամ և հանդարտ լուծվում է ծովի խավար մշուշում: Եվ ահա ողջ հաջողությունն անցնում է ձկնորսի կողմը, նրան հանդիպում է մի հսկա ձուկ: Երկու օր անընդմեջ շարունակվում է նրանց պայքարը, ձուկը չի հանձնվում և Սանտյագոյին ձգում, տանում է ափից ավելի ու ավելի հեռու, դեպի օվկիանոսի անծայրածիր եզերքները: Բայց ծերունին համոզված էր նրանում, որ համառությունն ու հոգու ուժը, այն ամենն է, ինչն իրեն կբերի հաղթանակ...

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» - լավագույն կարճրամետրաժ ֆիլմ անվանակարգում (2000 թ.)
  • «BAFTA» - լավագույն կարճրամետրաժ ֆիլմ անվանակարգում (2000 թ.)
  • Ռուսական պետական պարգև
  • «Ոսկե ձկնիկ» փառատոն, Մոսկվա
  • «Գրականություն և կինո» փառատոն, Գատչինա
  • «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոն, հատուկ պարգև (2000 թ.)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին մուլտֆիլմը IMAX-ի կողմից ճանաչվել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, մեծ մասշտաբի կինոթատրոնների համար[1]: Չնայած որ կինոժապավենի երկարությունը 70մմ էր և IMAX-ը նախատեսել էր «More» (1998 թ.) մուլտֆիլմի համար, այնուամենայնիվ «Ծերունին և ծովը» դարձավ առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրվեց IMAX կինոթատրոնում[2]:
  • «Ծերունին և ծովը» ֆիլմը նկարահանվել է Կանադայում, բայց մինչ այժմ ցույցադրվում է միայն անգլերեն լեզվով[3]:
  • Առաջին անիմացիոն ֆիլմը ամբողջ կինոթատրոնների մասշտաբով, որն արժանացել է «Օսկարի»: Դրանից հետո ռեժիսոր Պետրովին թույլատրվում է մի քանի տարի անվճար ցուցադրել իր մուլտֆիլմը տարբեր կինոթատրոններում, IMAX-ի ձևաչափից դուրս: Բացառություն էր միայն Յարոսլավլ քաղաքի ցուցադրությունը[4]:
  • Ալեքսանդր Պետրովը մուլտֆիլմի գլխավոր հերոսին ներկայացրել է իր աներոջ կերպարով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексей Орлов Анимация третьего тысячелетия: веяние тихого ветра. Мозаика из восьми фильмов в жанре заметок и собеседований → Старик и море // Киноведческие записки. — 2001. — В. 52. — С. 25-30. — ISSN 0235-8212. Содержание
  • Лариса Малюкова Мастерская Александра Петрова // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 132—147. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 'largest' animation in the world» (անգլերեն)։ Би-би-си։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին 
  2. Andy Culpepper։ «Less really is 'More,' confirms Oscar short nominee» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին 
  3. Грекова Л. Кино, сделанное вручную // Город N. — 2008. — 20 мая.
  4. «Старик и море» на киноэкране.22.10.2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]