Խունիսավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խունիսավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Կոմինտերն, Գետաբեկի շրջան, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Խունիսավանք, միջնադարյան հայկական վանք, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է պատմական Փառիսոսի թագավորության տարածքում, Կոմինտերն գյուղի հարավային կողմում, Շամխոր գետի ձախ ափին, Գետաբակ բնակավայրից, որը հարուստ է անտառապատ լեռներով և պղնձահանքով, 2 կմ արևելք[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունիսավանքը կառուցված է եղել 9-րդ դարում (այլ տվյալներով 10-11-րդ դարերում[3])։ Դա Հայաստանի պատմության հետարաբական ժամանակաշրջանն էր, որը նշանավորված էր վերականգնված հայկական Անիի թագավորության տնտեսական և քաղաքական վերելքով։ Խունիսավանքի գմբեթի նման խաչաձև ոճով կառուցված է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Վարազգոմ վանքի եկեղեցին[4]։

Խունիսավանքում չեն պահպանվել արձանագրություններ[1]։

Եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցն իր «Արցախ» գրքում 1890-ական թվականների սկզբներին վկայել է՝

Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գետաբակ անուն վտակի ձախ կողմում, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն։ Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմարդաբնակ
- [5]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ գմբեթավոր եկեղեցին մինչև վերջերս կանգուն էր, սակայն 1983 թվականին Խունիսավանքի գմբեթն ամբողջությամբ փլվել է[3]։ Կառուցված է կոպտատաշ քարերով և չունի զարդաքանդակ, ունի խաչաձև հատակագիծ։ Ներսից սվաղված է կրաշաղախով։ Շուրջը կան շինությունների փլատակներ[3], որոնց մեծ մասը ներկայումս ծածկված է խիտ անտառով[1]։

Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմուտքից[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կարապետյան, Ս Գ (1983 թ․ հունիսի 1). «Խաչաձև գմբեթավոր երկու եկեղեցիներ Արցախ նահանգում». Պատմա-բանասիրական հանդես. 2–3: 203–205. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 85
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 196, էջեր 196 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  4. Jean-Michel Thierry. Eglises et Couvents du Karabagh, Antelais: Lebanon, 1991, p. 87
  5. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 314