Խուան Էրնեստո Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Էրնեստո Մենդես
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1944(1944-12-11)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԼոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունՎաշինգտոնի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, փաստաբան, քաղաքական գործիչ և Իրավաբանություն
ԱշխատավայրՆոտր Դամ համալսարան, Միավորված ազգերի կազմակերպություն և Human Rights Watch
Զբաղեցրած պաշտոններUnited Nations Special Rapporteur on torture?
Պարգևներ և
մրցանակներ

Խուան Էրնեստո Մենդես (դեկտեմբերի 11, 1944(1944-12-11)[1], Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի գործերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող[2] ու քաղբանտարկյալների վերաբերյալ աշխատություններով հայտնի իրավապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը ծնվել է Բուենոս Այրեսի արվարձան Լոմաս դե Սամորայում[3]։ 1970 թվականին Բուենոս Այրես նահանգի Մար դել Պլատա քաղաքի Ստելլա Մարիս համալսարանում ստացել է իրավագետի գիտական աստիճան[4]։

Կարիերայի սկզբից զբաղվել է քաղբանտարկյալների հարցերով, որի արդյունքում Արգենտինայի ռազմական բռնապետության կողմից ձերբակալվել է, 18 ամիս ենթարկվել խոշտանգումների և վարչական կալանքի, որից հետո՝ 1977 թվականին արտաքսվել երկրից ու տեղափոխվել Միացյալ Նահանգներ[5]։

Այնուհետև Մենդեսն աշխատել է Իլինոյ նահանգի Օրորա քաղաքի կաթոլիկ եկեղեցու համար՝ պաշտպանելով ներգաղթյալ աշխատողների շահերը։ 1978 թվականին միացել է Վաշինգտոնում գործող Քաղաքացիական իրավունքի հարցերով հանձնաժողովին, իսկ 1982 թվականին սկսել Human Rights Watch-ի (HRW) ամերիկյան ծրագիրը։ Աշխատել է 15 տարի՝ 1994 թվականին դառնալով գլխավոր խորհրդական[4]։

1996 - 1999 թվականներին Մենդեսն աշխատում էր Կոստա Ռիկայում որպես մարդու իրավունքների միջ-ամերիկյան ինստիտուտի գործադիր տնօրեն[3]։ Հետո 1999 թվականի հոկտեմբերից մինչև 2004 թվականը որպես իրավագիտության պրոֆեսոր և քաղաքացիական ու մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն աշխատել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանում[6]։

2001 թվականին Մենդեսն սկսել է աշխատել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում (ICTJ), որը մարդու իրավունքների միջազգային հասարակական կազմակերպություն է։ 2004-2009 թվականներին եղել է այդ կազմակերպության նախագահը, այժմ՝ պատվավոր նախագահը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը եղել է խոշտանգումների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը[2]։

Մենդեսը մարդու իրավունքներ է դասավանդել Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոնում, Ջոնս Հոփկինսի անվան միջազգային հետազոտությունների դպրոցում և Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանում։

Մենդեսը «Հանցագործություններ ընդդեմ մարդկության» նախաձեռնության վարչական հանձնաժողովի անդամ է, որը ստեղծվել է 2008 թվականին և որի նպատակն է ուսումնասիրել մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժման վերաբերյալ համապարփակ կոնվենցիայի անհրաժեշտությունը, վերլուծել նման կոնվենցիայի անհրաժեշտ տարրերը և մշակել առաջարկվող պայմանագիր[7]։ Առաջարկվող պայմանագիրն այժմ քննարկվում է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից[8][9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Գոլեր Թ․ Բուչերի մեդալը միջազգային իրավունքի ամերիկյան ընկերության կողմից, «Doctorate Honoris Causa» Մոնրեալում Քվեբեկի համալսարանի կողմից, «Մոնսինյոր Օսկար Ա. Ռոմերոյի անվան մրցանակ`մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնորդության համար» Դեյթոնի համալսարանի կողմից, «Ժաննա և Ժոզեֆ Սալիվանի անվան մրցանակ» Հարթլենդ դաշինքի կողմից[10], «Doctorate Honoris Causa» Արգենտինայի Լա Պլատա քաղաքի համալսարանի կողմից 2013 թվականի հունիսի 10-ին[11] և «Լետելիեր-Մոֆիթի անվան մարդու իրավունքների մրցանակ» Քաղաքագիտության ինստիտուտի կողմից 2014 թվականին[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1021094226 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «UN Special Rapporteur on Torture». Office of the High Commissioner for Human Rights.
  3. 3,0 3,1 «La Oficina del Asesor Especial para la Prevención del Genocidio». www.un.org.
  4. 4,0 4,1 "Juan E. Mendez", Source Watch
  5. "Washington College of Law Faculty", American University
  6. "Faculty Bio" Արխիվացված 2012-03-18 Wayback Machine, Washington College of Law
  7. The Crimes Against Humanity Initiative Արխիվացված 2017-08-10 Wayback Machine Whitney R. Harris World Law Institute
  8. Cecilia Marcela Bailliet, "UN International Law Commission to Elaborate New Global Convention on Crimes Against Humanity" IntLawGrrls
  9. William A. Schabas, "International Law Commission to Work on Draft Articles on Crimes Against Humanity" PhD studies in human rights
  10. "Washington College of Law Faculty", American University
  11. "Instituto de Derechos Humanos - UNLP", Instituto de Derechos Humanos - UNLP
  12. Constable, Pamela (2014 թ․ հոկտեմբերի 14). «Letelier-Moffitt Human Rights Awards go to border activists, lawyer, Latina organizers». Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]