Լոմաս դե Սամորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լոմաս դե Սամորա
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Երկրամաս[[Արգենտինա Արգենտինա Բուենոս-Այրես]]
Հիմնադրված է1864 թ.
Մակերես23 կմ²
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն111 897 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 11
Փոստային ինդեքսB1832
Փոստային դասիչB1832
Պաշտոնական կայքlomasdezamora.gov.ar
Լոմաս դե Սամորա (Արգենտինա)##
Լոմաս դե Սամորա (Արգենտինա)

Լոմաս դե Սամորա (իսպ.՝ Lomas de Zamora), քաղաք, տեղակայված նույնանուն մարզում, Բուենոս-Այրես նահանգում (Արգենտինա)։ Լոմաս դե Սամորան ձևավորում է Մեծ Բուենոս-Այրես ագլոմերացիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպական նվաճողների ժամանումը երկիր, որտեղ այժմ գտնվում է Լոմաս դե Սամորաան եղել է բնակեցված գուարանցի հնդիկներով։ Բուենոս-Այրեսի հիմնադրումից հետո մերձակա հողերը բաժանվեցին Խուան դե Գարայի աշխատակիցների միջև։ 1736 թվականին այս հողերի սեփականատեր է դարձել կապիտան Խուան դե Սամորան, ում անունն էլ ժառանգել է քաղաքը։ 1765 թվականին Սամորան վաճառել է իր ողջ սեփականությունը կեղծավոր կոլեգաներին, սակայն երկու տարի անց այս տարածքը դարձել է իսպանական գաղութ։ 1778 թվականին հողը վաճառվել է աճուրդում։ 1825 թվականի օգոստոսի 8-ին Լոմաս դե Սամորա է ժամանել 250 հոգանոց շոտլանդացիների խումբ, որոնց է վաճառվել քաղաքը։ Քաղաքում առաջին դպրոցը սկսել է աշխատել 1859 թվականի նոյեմբերից։ Բնակավայրը պաշտոնապես հիմնադրվել է 1864 թվականին Պուեբլո դե լա Պաս անունով (իսպ.՝ Pueblo de la Paz1865 թվականի հունվարի 22-ին բացվում է եկեղեցի, ճարտարապետներ Նիկոլասի և Խոսե Կանալեի աշխատանքով[1] ։ Նույն տարվա օգոստոսի 14-ին բացվել է Հարավային երկաթուղային կայարանը։ 1976 թվականից Լոմաս դե Սամորան ստացել է համայնքի կարգավիճակ։ 1887 թվականին բացվել է հեռախոսային կայան, իսկ մեկ տարի հետո անցկացվել է փողոցների լուսավորում։ 1906 թվականի հունիսի 5-ին բացվում է «Hospital LC de Gandulfo» հիվանդանոցը։ 1908 թվականին Լոմաս դե Սամորայում բացվել է էլեկտրական տրամվայի գիծ, իսկ 1910 թվականին անցկացվել է ջրային ցանց, 1922 թվականին իրականացվել է գազաֆիկացում։ 1910 թվականին համայնքը ստանում է քաղաքի կարգավիճակ, և կոչվում է Լոմաս դե Սամորա (իսպ.՝ Lomas de Zamora)[2]։ 1972 թվականին քաղաքում բացվում է Լոմաս դե Սամորայի Ազգային համալսարանը։ Հիմա այնտեղ սովորում է 42 000 ուսանող։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմաս դե Սամորայի հյուսիսային սահմանները ձգվում են Բանֆիլդ քաղաքի Լաս Էրաս փողոցով։ Հարավում Գարիբալդի փողոցով բաժանվում է Տեմպերլեյ և Լյավալոս քաղաքներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոմաս դե Սամորա» հոդվածին։