Օրորա (Իլինոյս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Օրորա
անգլ.՝ Aurora
Aurora Stolp Island Fox R.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1835 թ.
Մակերես118,551888 կմ²
ԲԾՄ220 մետր
Բնակչություն197 899 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC-6 և UTC-5
Փոստային ինդեքսներ60502, 60503, 60504, 60505 և 60506
Պաշտոնական կայքaurora-il.org(անգլ.)
##Օրորա (Իլինոյս) (ԱՄՆ)
Red pog.png

Օրորա (անգլ.՝ Aurora), քաղաք ԱՄՆհյուսիսում, մեծությամբ Իլինոյս նահանգի երկրորդ քաղաքը։ Օրորայի պաշտոնական անունը ունի «Կրակների քաղաք» մականունը։ Այդ մականունը օրինական կերպով ընդունվել է 1908 թվականին։ Դա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ 1881 թվականին Օրորան դարձել էր ԱՄՆ-ի առաջին ամբողջովին էլեկտրաֆիկացված փողոցային լուսավորություն համակարգ ունեցող քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1834 — Մաքքարթի եղբայրները Ֆոքս գետի վրա տուն, հողակտոր և ջրաղաց են գնում և մի շարք տնտեսական շինություններ են կառուցում ։
  • 1837 — բնակավայրում հայտնվում է փոստային բաժանմունք։ «Օրորա» անվանումը դառնում է պաշտոնական ։
  • 1856 — քաղաքում ստեղծվում է հրդեհային դեպարտամենտ։
  • 1857 — Օրորան միավորվում է արևմտյան ափին գտնվող հարևան բնակավայրերի հետ[2]։
  • 1860—1920 — քաղաքի բուռն զարգացումը․ բացվում են դպրոցներ և հիվանդանոցներ, ի հայտ են գալիս արդյունաբերական ձեռնարկություններ, քաղաքը դառնում է ապաստան ամբողջ աշխարհից եկած հազար ներգաղթյալների համար։
  • 1970—1974 — մի շարք խոշոր ձեռնարկությունների փակում, որոնք վերաբերել են նաև երկաթուղային արդյունաբերությանը (քաղաքի գոյության տնտեսական փաստացի հիմքերը)։
  • 1980 — քաղաքի արդյունաբերական ձեռարկությունների մեծ մասի փակում։ Գործազրկությունը հասնում է մինչև 16 %։
  • 1987—1990 — մի քանի արդյունաբերական գոտիների և բիզնես կենտրոնների ստեղծում։
  • 1993 — առաջին խաղատան բացումը։
  • 1995—2005 — Օրորայի արդյունաբերական ձեռնարկությունների զարգացումը արվարձաններում, նոր արդյունաբերական գոտու ձևավորումը, ակտիվ տնտեսական աճը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրորան պատմականորեն, ինչպես ամբողջ Իլինոյս նահանգը, ներկայացնելով մի շարք խոշոր ձեռնարկություններ, ունի զարգացած արդյունաբերություն։

  • Lyon Workspace Products (երկաթեղեն իրեր)
  • The Aurora Silverplate Manufacturing Company (ոսկերչական իրերի արտադրություն և տեխնիկական արծաթի արտադրություն)
  • Barber Greene Ltd. (արդյունաբերական սարքավորումներ)
  • the Chicago Corset Company (տեսքտիլ արդյունաբերություն)
  • the Aurora Brewing Company (գարեջրի գործարան)
  • Stephens-Adamson Company
  • Caterpillar Inc.
  • Allsteel Metals (մետաղագործություն)
  • National Metalwares (մետաղագործություն)
  • Western Wheeled Scraper Works (հետագայում վերափոխվեց Austin-Western Inc.-ի)

Հայտնի բնակիչներ և բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]