Անցումային արդարադատության միջազգային կենտրոն
Անցումային արդարադատության միջազգային կենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2001 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կայք | ictj.org |
Անցումային արդարադատության միջազգային կենտրոն (ԱԱՄԿ) (անգլ.՝ International Center for Transitional Justice (ICTJ)), զանգվածային վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մեղավորներին անցումային արդարադատության մեխանիզմներով պատասխանատվության ենթարկելու հարցով զբաղվող հասարակական կազմակերպություն[1]։
1981-2008 թվականները ընդգրկող նյութերի հավաքածուն տեղակայված է Դյուքի համալսարանի գրադարանում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԱՄԿ-ը պաշտոնապես բացվել է 2001 թվականի մարտի 2-ին Նյու Յորքում և վեց ամիսների ընթացքում աշխատել է տասնյակից ավել երկրներում, որտեղից կային օգնություն բազմաթիվ հայցողներ։
Հայտնի աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքս Բորեյն , ԱԱՄԿ համահիմնադիր և առաջին նախագահ
- Պրիսցիլլա Հայներ , ԱԱՄԿ համահիմնադիր և ԱԱՄԿ Սիերա Լեոնեի, Պերուի և Գանայի ծրագրերի նախկին տնօրեն
- Փոլ վան Զիլ , ԱԱՄԿ համահիմնադիր և PeaceVentures գործադիր տնօրեն
- Խուան Է. Մենդես , ԱԱՄԿ պատվավոր նախագահ
- Դեյվիդ Թոլբերթ , ԱԱՄԿ նախագահ
- Պաբլո դե Գրեֆ , Հետազոտությունների տնօրեն (2012 թվականից նաև ՄԱԿ-ի հատուկ թղթակից)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About»։ ICTJ
- ↑ «Guide to the International Center for Transitional Justice (ICTJ) Records, 1981-2008»։ Duke University Libraries։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-01-ին։ Վերցված է 2017-03-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]