Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարիա կամ Կայսերի [ 1] (թուրքերեն ՝ Kayseri , լատին․ ՝ Caesarea in Cappadocia , նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք ), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը ։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը , այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները ։
Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ , պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք ։ Մ․ թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ , իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։
Քաղաքը թուրքերենում կոչվում է Կայսերի, որը թուրքերենի հնչյունաբանությանը հարմարեցված «Կեսարիա» անվանումն է[ 2] ։
Քաղաքի մոտ գտնվում է Այվասիլ լեռնագագաթը[ 3] , իսկ շրջակայքում՝ Կարմիրավան քաղաքի մոտ, Խորխունջաձորը[ 4] ։
Հիմնական կանոնք և ծրագիր ուսմանց ժառանգաւորաց վարժարանի Ս. Կարապետի վանուց ի Կեսարիա, Գ. տիպ, Զմիւռնիա, տպ. Մատթէոս Մամուրեանի, 1897, 44 էջ։
Սենեքերիմ Խըտրեան, Համառօտ պատմութիւն Կեսարիոյ Նիրզէ գիւղի, Ուոթրթաո՞ւն, 1918, 146, 2 էջ։
Արշակ Ալպօյաճեան , Պատմութիւն հայ Կեսարոյ. Տեղագրական, պատմական և ազգագրական ուսումնասիրութիւն, հտ. Ա, Գահիրէ, 1937, ԼԴ+1-1295 էջ։
Արշակ Ալպօյաճեան , Պատմութիւն հայ Կեսարոյ. Տեղագրական, պատմական և ազգագրական ուսումնասիրութիւն, հտ. Բ, Գահիրէ, 1937, 1295-2479 էջ։
Տրդատ եպս. Պալեան , Հայ վանորայք, հրատարակութեան պատրաստեց Կարինէ Աւետեանը, Ս. Էջմիածին, 2008։ Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
Արիս Տ. Կ. Գալֆայեան , Չօմախլու (Կեսարիա), Նիւ Եորք, Տպ. Կոչնակ, 1930, 168 էջ։
Ալէքս Գրիգորեան և Սեդրաք Գարակէօզեան , Յիշատակարան Էվէրէկ-Ֆէնէսէի, Փարիզ, տպ. Տէր Յակոբեան, 1963, 967 էջ։
Aleksan Krikorian , Evereg-Fenesse. Its Armenian history and traditions, Detroit, 1990, 186 p..
Garabed Kalfayan , Chomaklou. The history of an Armenian village, trans. Krikor Asadourian, New York, 1982։
Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian , Les Arméniens dans l'Empire ottoman à la veille du génocide, Paris։ Arhis, 1992.
↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու . Երևան: 9-րդ հրաշալիք . էջ 55. ISBN 99941-56-03-9 .
↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան . Երևան: «Լույս».
↑ Հակոբյան Թ. Խ. , Մելիք-Բախշյան Ստ. Տ. , Բարսեղյան Հ. Խ. , Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն» , 1986 , էջ 238 — 992 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ. , Մելիք-Բախշյան Ստ. Տ. , Բարսեղյան Հ. Խ. , Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն» , 1986 , էջ 155 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 386 )։