Տիրան Քելեկյան
Տիրան Քելեկյան արմտ. հայ.՝ Տիրան Քէլէկեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1862[1][2] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1915 |
Վախճանի վայր | Չանկիրի, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | լրագրող, գրող և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Դար ուլ Ֆունուն |
Տիրան Քելեկյան Վիքիդարանում | |
![]() |
Տիրան Քելեկյան (1862[1][2], Կեսարիա, Թուրքիա - հոկտեմբերի 20, 1915, Չանկիրի, Չանքըրըի մարզ), հայ լրագրող, գրող և դասախոս «Օսմանական համալսարանում» (Կոստանդնուպոլիս), «Ցիհան» (սկսած 1883 թվականից) և «Սաբահ» (սկսած 1908 թվականից) թերթերի խմբագիր։ Հայոց Ցեղասպանության զոհ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քելեկյանը սովորել է Կոստանդնուպոլիսում և Մարսելում (Ֆրանսիական գիտությունների ակադեմիա), որից հետո սկսել է դասախոսել Կոնստանդինուպոլիսի Օսմանական համալսարանում։ Լինելով «Սաբահ» թերթի խմբագիր, նա թղթակցել է նաև «Դեյլի Մեյլին» և «Փրես Ասոսիեին», տպագրել է լրագրողական նյութեր թուրքերեն, օգտագործելով հայերեն տառեր, ստեղծել է ֆրանսերեն-թուրքերեն բառարան։
1915 թվականին Քելեկյանին ձերբակալել են, ապա աքսորել Չանկիրի, որտեղ էլ նա սպանվել է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- “ARMENIA: The Survival of a Nation”, revised second edition, 1990 Christopher J. Walker, Page 427
- Friedrich Schrader, Politisches Leben in der Türkei։ Die Neue Zeit, 1919, Jahrgang 37, Band 2, pp. 463.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- 1862 ծնունդներ
- Կեսարիա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 20 մահեր
- 1915 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ լրագրողներ
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Թուրքահայ լրագրողներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Հայ տղամարդ գրողներ
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ
- Թուրքիայում սպանված լրագրողներ
- Հայ խմբագիրներ