Խորեն Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Երիցյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1882[1][2] Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 5, 1956[1][2] (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան (1909)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1], պրոֆեսոր[2] և թղթակից անդամ[1][2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1945) |
Պարգևներ |
Խորեն Ահարոնի Երիցյան (հունվարի 15, 1882[1][2], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 5, 1956[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1929), Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լայպցիգի համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետը (1909)։ Աշխատել է ՀԽՍՀ Հողժողկոմատում որպես հողագործության և պետական գույքերի բաժնի վարիչ (1921-1922), Երևանի պետական համալսարանում և ապա Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում՝ անասնաբուծության ամբիոնի վարիչ (1923-1950)։ Երիցյանը ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել և արտադրությունում ներդրել գյուղատնտեսությունում, կենդանիների արոտային կերակրման նորմավորման նոր սկզբունքները, ՀԽՍՀ տնտեսություններում կիրառել ծնից հետո հորթերին կերակրելու մեթոդը։ Զբաղվել է ՀԽՍՀ անասնապահության զարգացման, կենդանիների մթերատվության ավելացման և այլ հարցերով։ Եղել է Հայաստանի Կենտգործկոմի անդամ (1924-1927)։ Երիցյանի անունով է կոչվում Կամոյի անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկումը, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է Երիցյանի անվան անհատական թոշակ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բամբակի չոռ հիվանդությունը։ (Պատկերազարդ), Գրձելյան Գևորգ Փարսադանի, Երիցյան Խորեն Ահարոնի, Հ.Կ.Կ.Կ. Կոմիտե, Յերեվան, 1923։
- Արմատապտուղների մշակությունը անասունների համար, Ռիժով Ն, Մալաթյան Ն, Երիցյան Խորեն Ահարոնի, Հ.Կ.Կ.Կ.Կ. ագիտ-բաժին, Յերեվան, Տրեստի առաջին տպարան, 1924։
- Խնձորենու վնասատուները յեվ նրանց դեմ կռվելու միջոցները, Տեր-Ներսիսյան Իս, Յերիցյան Խորեն Ահարոնի, Յերևան, Հրատ. Հ.Կ.Կ.Կ.Կ. Կոմիտեի, 1924։
- Կաթնատնտեսության գործնական ձեռնարկ։ Մասն առաջին, Երիցյան Խորեն Ահարոնի, Թիֆլիս, Տպարան «Զարիա Վոստոկ»-ի, 1925։
- Անհատական թե կոոպերատիվ կաթնատնտեսություն, Յերիցյան Խորեն Ահարոնի, Յերևան, Պետհրատի յերկրորդ տպարան Յերևանում, 1925։
- Известия научно-исследовательских работ высшей коммунистической сельскохозяйственной школы СССР Армении им. тов. Л. Берия, Бунятян, А. А; Երիցյան Խորեն Ահարոնի, Эривань, Сельсхозиздат, 1936:
- Հորթերի կերակրումն ու խնամքը, Երիցյան Խորեն Ահարոնի, Հողժողկոմատ ՀՍՍՌ Անասնապահական վարչություն, Երևան, Հայպետհրատ, 1942։
- Կաթնատնտեսության համառոտ ձեռնարկ։ Կոլխոզների համար, Երիցյան Խորեն Ահարոնի, 2-րդ հրատ., Երևան, Հայպետհրատ, 1946։
- Կթեցեք կովն առանց հորթի, Երիցյան Խորեն Ահարոնի, Երևան, Հայպետհրատ, 1950։
- Գիտության և արտադրության համագործակցության մի փորձ հանրային անասնապահության բնագավառում, Երիցյան Խորեն Ահարոնի, Երիցյան Ալեքսանդր Գրիգորի, Հայկական ՍՍՌ գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի վարչություն, Երևան, Հայկական ՍՍՌ Գյուղատնտ. մինիստ. գյուղատնտ. պրոպագանդայի վարչ. հրատ., 1951:
- Ծղոտի սննդարարության բարձրացումը կրի ցածր դոզաների միջոցով։ (Գործնական ուղեցույց կոլտնտեսությունների համար), Երիցյան Խորեն Ահարոնի, Հայկական ՍՍՌ գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի վարչություն, Երևան, Հայկական ԽՍՌ Գյուղատնտ. մինիստ. գյուղատնտ. պրոպագանդայի վարչ. հրատ., 1951:
- Հորթերի աճեցումը, Երիցյան Խորեն Ահարոնի. Երևան, Հայպետհրատ, 1954։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Երիցյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |
- Հունվարի 15 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Սանահին գյուղում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1956 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույծներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ