Խմելի սունելի
Խմելի սունելի (վրաց.՝ ხმელი სუნელი` «չոր համեմունք»), համեմունք, ոչ շատ կծու համեմունքների խառնուրդ[1] է, ավանդաբար օգտագործվում է Կովկասի տարածքում, հատկապես վրացական խոհանոցում։
Խմելի սունելիի ամբողջական բաղադրությունը իրենից ներկայացնում է չոր մանր խոտաբույսեր։
- ռեհան
- կարմիր կծու պղպեղ
- մաղադանոս
- նեխուր
- սամիթ
- գինձ
- դափնու տերև
- դաղձ
- սուսամբար
- իմերեթական շաֆրան
Կրճատված բաղադրության մեջ մտնում են՝ ռեհան, կարմիր կծու պղպեղ, մաղադանոս, սուսամբար, սամիթ, զաֆրան։ Խոտաբույսերը վերցվում են հավասար մասերով, բացի կարմիր պղպեղ (պատրաստի համադրությունը 1-2 %) և շաֆրան (0, 1 %)։ Խարնուրդը պետք է ունենա կանաչավուն գույն։
Օգտագործվում է վրացական ուտեստներում օրինակ՝ խարչո, չախովբիլի, սացիվի, աջիկայի և այլն։ Պահպանել չոր և սառը տեղում, պահպանման ժամկետը՝ 1, 5-2 տարի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Похлёбкин В. В.. Всё о пряностях. — М.: Пищ. пром-сть, 1975
- William Pochlobkin: «Всё о пряностях» (Alles über Gewürze) (Москва, Пищевая промышленность, 1975)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Silk Road Gourmet: Western and Southern Asia, Laura Kelley, p. 59
- Описание в "Chow" Archived 2015-08-18 at the Wayback Machine.