Խարչո
Արտաքին տեսք
Խարչո
վրաց.՝ ხარჩო | |
|---|---|
Խարչոյի բաղադրիչները | |
| Վրացական խոհանոց | |
| Ծագում | |
| Տեսակ | Ապուր |
| Ենթատեսակ | ապուր և սննդամթերք |
| Առաջացման երկիր | |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | տավարի միս, տխեմալի, քերած ընկույզ |
| Հնարավոր | բրինձ, ընկույզ, սխտոր, կանաչի, սալոր, նռան հյութ, լոլիկ, խոզի միս, գառան միս, թռչունի միս |
Խարչո (վրաց.՝ ხარჩო) վրացական ազգային ապուր[1][2]։ Այն պատրաստված է տավարի մսից, բրնձից և ընկույզից։ Ապուրը կծու է։ Ավելացնում են սխտոր և կանաչի։ Համեմատած մնացած ապուրների, այն ավելի խիտ է։
Խարչոն մյուս մսով ապուրներից տարբերվում է նրանով, որ այն պատրաստվում է միայն տավարի մսից (վրացերեն «ձորխիս խորցի խարշոտ»), տխեմալուց և քերած ընկույզից։ «Դասական» բաղադրատոմսի համաձայն՝ այս երեք բաղադրիչներն անփոխարինելի և պարտադիր են ապուրի բաղադրատոմսում։
Սակայն ամենօրյա խոհանոցում լինում են դեպքեր, երբ տխեմալին փոխարինում են թարմ սալորով, նռան հյութով կամ լոլիկով։ Հիմա խարչոն պատրաստում են նաև խոզի, գառան և նույնիսկ թռչունի մսով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Суп Харчо Վրացական խոհանոցի ապուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Վրացական ապուր Խարչո
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ռուս.) Խարչոյի պատրաստման բաղադրատոմս