Խարբուկ
| Խարբուկ | |
Խարբուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
| Տրիբա | Cichorieae |
| Ենթատրիբա | Crepidinae |
| Ցեղ | Lapsana |
| Տեսակ | Խարբուկ (L. communis) |
| Միջազգային անվանում | |
| Lapsana communis | |
Խարբուկ (լատիներեն՝ Lapsana), խաբվան, ստնքախոտ, խարշուկ, ղճի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է բոլոր մարզերում։ Աճում ստորինից մինչև վերին լեռների, գոտիների անտառների բացատներում և եզրերին, ենթալպյան մարգագետիններում և այլն։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-100 սմ։ Ցողունի ստորին մասի տերևները քնարաձև-փետրաբաժան են, վերինները՝ գոգավորատամնաեզր։ Զամբյուղները մանր են՝ վահանաձև կամ հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 100), Հայաստանում՝ 1 տեսակ՝ Խարբուկ խոշորածաղիկ (Լ. grandiflora)։
Խարբուկ բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. հյութը և կանաչ զանգվածի թուրմն օգտագործվում է մաշկային, հիվանդությունների ժամանակ։ Պարունակում է վիտամին C, կարոտին (A-նախավիտամին) և այլն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարբուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարբուկ» հոդվածին։ |
| ||||||||||
|