Խաչիկ Համբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Խաչիկ Համբարյան | |
|---|---|
| սեպտեմբերի 22, 1919 - հուլիսի 29, 2004 (84 տարեկան) | |
| Ծննդավայր | Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան, Հայաստան[1] |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր |
| Կոչում | գեներալ-գնդապետ[1] |
| Հրամանատարն էր | 11-րդ գվարդիական բանակ և 79-րդ մոտոհրաձգային դիվիզիա |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Eritrean War of Independence? |
| Կրթություն | Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1959)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948)[1] |
| Պարգևներ | |
Խաչիկ Մինասի Համբարյան (սեպտեմբերի 22, 1919, Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան, Հայաստան[1] - հուլիսի 29, 2004, Մոսկվա, Ռուսաստան), գեներալ-գնդապետ (1969)։ Ռազմական գիտությունների թեկնածու (1965)։
Ավարտել է Մ. Ֆրունզեի անվան (1948) և Գլխավոր շտաբի (1959) ռազմական ակադեմիաները։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, գումարտակի, 1944 թվականից՝ գնդի հրամանատար։ Աչքի է ընկել Բելառուսիայի ազատագրման, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ։ 1948-1957 թվականներին ծառայել է Հեռավոր Արևելքում, Կուրիլյան կղզիներում, Սախալինում (գնդի, դիվիզիայի հրամանատար)։ 1968 թվականից՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ՝ ցամաքային զորքերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ ՌԽՖՍՀ (1963), ԲԽՍՀ (1967) ԳԽ պատգամավոր։ 1989 թվականից՝ պաշտոնաթող։
- Խաչիկ Համբարյանի անունով է կոչվում ծննդավայրի միջնակարգ դպրոցը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (2)։
- Կարմիր դրոշի շքանշան (4)։
- Կարմիր աստղի շքանշան (2)։
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
- Ժուկովի մեդալ։
- «Մարտական ծառայությունների» մեդալ։
- Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ։
- «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ։
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան։
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան։
- «Քյոնիսբերգը գրավելու համար» մեդալ։
- «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալի երրորդ աստղը։ [Վավերագրական ակնարկ Խ. Մ. Համբարյանի կյանքի և գործունեության մասին], Ռ. Ս. Համբարյան, խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան, Երևան, «Հայաստան», 1974։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Համբարյան» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 110)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հուլիսի 29 մահեր
- 2004 մահեր
- Շիրակամուտ (Լոռու մարզ) գյուղում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-գնդապետներ
- Խորհրդային հուշագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ