Jump to content

Խաչատուր Բադալյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Բադալյան
Ծնվել էմայիսի 9, 1982(1982-05-09) (42 տարեկան)
Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոստովի կոնսերվատորիա

Խաչատուր Լիպարիտի Բադալյան (մայիսի 9, 1982(1982-05-09), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ օպերային երգիչ (տենոր), Նոր օպերայի (2007) և Մարիինյան թատրոնի (2012) մենակատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի մայիսի 9-ին Օրջոնիկիձե քաղաքում, գիտական աշխատողների ընտանիքում։

1996 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Սովորել է տնտեսագիտական լիցեյում, այնուհետև՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում համապատասխան մասնագիտությամբ։ Դեռ համալսարանն ավարտելուց առաջ ընդունվել է Ռոստովի Ս. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա, սովորել է Վալերի Կոստինի և Նատալյա Պետրովայի մոտ[1]։

Մասնակցել է Վլադիսլավ Պյավկոյի, Վիկտոր Զաբիյակոյի, Լիա Սարգսյանի, Մայքլ Պոլի, Վերիանո Լուկետիի և Միետա Սիգելեի վարպետության դասերին։

2004-2006 թվականներին եղել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի մենակատար։

2007-2012 թվականներին և 2016 թվականից՝ Մոսկվայի Ե. Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնի մեներգիչ է։ Նորամուտը նշել է Լոենգրինի դերերգով (Ռ. Վագների համանուն օպերա), որը հետագայում կատարել է նաև Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում (քննադատի խոսքով՝ «նրա կատարումն այնքան էլ ավանդական չէ Ռուսաստանի համար, որը ճանաչել է այնպիսի կատարողների, ինչպիսիք են Սոբինովը, Կոզլովսկին, Պլուժնիկովը, որոնց համար բնորոշ էր լուսավոր, արծաթափայլ և միևնույն ժամանակ չափազանց քնարական հնչեղությունը։ Բադալյանն իր հերոսին երգում է ավելի մութ, անփայլ ձայնով, ավելի շուտ եվրոպական ավանդույթներով»)[2]։

2008 թվականին հրավիրվել է Մեծ թատրոնում կատարելու Ռուդոլֆի («Բոհեմ», Ջ. Պուչինի) դերերգը, իսկ հաջորդ տարի նույն բեմում կատարել է Վոդեմոնի («Իոլանտա», Պյոտր Չայկովսկի) դերերգը։

2008 թվականին հայտարարվել է Լուչանո Պավարոտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկը[3], իսկ 2010 թվականին դարձել է Գալինա Վիշնևսկայայի՝ օպերային արտիստների միջազգային 3-րդ մրցույթի հաղթող[4]։

2012 թվականից Մարիինյան թատրոնի հրավիրված մենակատար է։

2017 թվականին «Նոր օպերա» թատրոնի հետ մասնակցել է Պուչինիի 63-րդ միջազգային փառատոնին (Տորրե դել Լագո)՝ կատարելով Ալֆրեդի դերերգը Ջ. Վերդիի «Տրավիատա»-ում[5]

Օպերային սիրված դերերգերի թվում տարբեր ժամանակներում հիշատակել է Ռուդոլֆի, Ալֆրեդի («Տրավիատա», Վերդի)[1] և Խոզեի («Կարմեն», Ժ. Բիզե) դերերգերը[6]։ Վերը թվարկվածներից բացի Խաչատուր Բադալյանի երգացանկում ընդգրկված են այնպիսի դերերգեր, ինչպիսիք են Ֆաուստը (Շ. Գունոյի համանուն օպերան)[7], Ֆորեստոյի («Աթթիլա», Վերդի)[8][9], Կարլ VII-ի («Օռլեանի կույսը», Պ. Չայկովսկի)[10], Վլադիմիր Իգորևիչի («Իշխան Իգոր», Ա. Բորոդին)[11] և այլ դերերգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Интервью с Хачатуром Бадаляном // А. Матусевич, operanews.ru
  2. Катарсис по-уральски // А. Матусевич, operanews.ru
  3. Международный конкурс теноров памяти Лучано Паваротти в Петербурге // А. Хрипин, belcanto.ru
  4. «На взлете // Л. Гучмазова, «Итоги», № 25 (732), 21.06.2010». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Successo de «La Traviata» di Verdi al gran teatro Puccini di Torre del Lago // Oriano De Ranieri, La Gazzetta di Viareggio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Хачатур Бадалян: «Мы приходим для того, чтобы познать мир и себя» // Ю. Пнева, Voci dell’Opera
  7. «Фауст»: старая сказка в «Новой опере» // М. Жилкина, operanews.ru
  8. Пасхальный «Аттила» в КЗЧ // Т. Елагина, operanews.ru
  9. Быстрее, еще быстрее… // Ю. Алябов, belcanto.ru
  10. Орлеанская дева без Жанны д’Арк // А. Матусевич, belcanto.ru
  11. Эпос для затравки // А. Матусевич, operanews.ru

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]