Խայմե Այովի
|
| ||||||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
| Ամբողջական անուն | Խայմե Խավիեր Այովի Կարոսո | |||||||||||||||||||||||||||||
| Ազգությունը |
| |||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||
| Մականուն | Յոյա (իսպ.՝ La Yoya) | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 21, 1988[1][2][3][…] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Էսմերալդաս, Էկվադոր | |||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 183 սմ | |||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 81 կգ | |||||||||||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | Գոդոյ-Կրուս | |||||||||||||||||||||||||||||
| Համար | 13 | |||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||
Խայմե Խավիեր Այովի Կարոսո (իսպ.՝ Jaime Javier Ayoví Corozo, փետրվարի 21, 1988[1][2][3][…], Էսմերալդաս, Էկվադոր), էկվադորցի ֆուտբոլիստ, «Գոդոյ Կուրս» ակումբի և Էկվադորի ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այովին իր ֆուտբոլային կարիերան սկսել է սիրողական ակումբում։ 2006 թվականին նա չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Էմելեկ» ակումբի հետ։ Այդ ակումբում նա հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում, սակայն մշտապես ձգտել է խաղալ դաշտի կենտրոնում։ 2009 թվականին խաղային փորձ ձեռք բերելու նպատակով Այովին վարձավճարով տեղափոխվել է «Մանտա»։ 34 խաղի ընթացքում նա խփել է 7 գոլ, և «Էմելեկը» ցանկացել է երկարացնել վարձավճարային պայմանագրի ժամկետը, սակայն նոր մարզիչ Խորխե Սամպաոլին Այովիին խնդրել է մնալ ակումբում։ 2010 թվականի մրցաշրջանում նա եղել է արգենտինացի հարձակվող Էռնան Պեյրոնեին փոխարինողը։ Հաղթելով այդ մրցակցությունում՝ Այովին դարձել է թիմի հիմնական հարձակվողը։
2011 թվականին Խայմեն տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Հունվարի 16-ին՝ «Պաչուկայի» դեմ խաղում, նա կատարել է իր դեբյուտը Մեքիկայի առաջնությունում[4]։ Հունվարի 23-ին՝ «Խագուարես Չյապաս» դեմ խաղում, Այովին խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ Առաջնության 12 հանդիպումներում նա խփել է 5 գոլ, ինչի շնորհիվ մեքսիկական շատ ակումբներ սկսել են հետաքրքրվել նրանով։ 2011 թվականի ամռանը Խայմեն տեղափոխվել է «Պաչուկա», որի կազմում իր դեբյուտը կատարել է հուլիսի 24-ին՝ «Սանտոս Լուգանայի» դեմ խաղում[6]։ Հուլիսի 31-ին՝ «Պուեբլայի» դեմ խաղում, Այովին խփել է իր առաջին գոլը հօգուտ «Պաչուկայի»[7]։
Խաղալով հիմնական կազմում՝ Այովին քիչ գոլ է խփել և 2012 թվականի ամռանը վարձավճարով ուղարկվել է Սաուդյան Արաբիա յի «Ալ Նասր» ակումբ։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր դեբյուտը կատարել է օգոստոսի 23-ին՝ մասնակցելով «Ալ Իթթիհադի» դեմ խաղին[8]։ Սեպտեմբերի 29-ին «Ալ Վահդա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[9]։ Այովին ձեռք է բերել լավ մարզավիճակ և գոլ է խփել ամեն երկրորդ խաղում։ 2013 թվականի մրցաշրջանի սկզբում նա ստացել է լուրջ վնասվածք․ ապաքինումը տևել է ութ ամիս։
2013 թվականի ամռանը Այովին պայմանագիր է կնքել «Տիխուանա» ակումբի հետ այն պայմանով, որ նա անմիջապես ուղարկվելու է վարձավճարով խաղալու, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ մարզավիճակ։ Նա վերադարձել է հայրենիք, որտեղ մինչև տարվա ավարտը խաղացել է ԼԴՈՒ Կիտոյում։ 2014 թվականի հունվարի 11-ին՝ «Ամերիկա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր դեբյուտը «Տիխուանայի» կազմում[10]։ Մարտի 8-ին՝ «Գվադալախարայի» դեմ խաղում, Այովան խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տիխուանայի»[11]։ Մարտի 19-ին Խայմեն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի դեմ խաղի հերոսը՝ խփելով երկու գոլ[12]։
2014 թվականի ամռանը Այովին վարձավճարով սկսել է խաղալ արգենտինական «Գոդոյ Կրուս» ակումբում։ Արգենտինայի առաջնությունում նա իր դեբյուտը կատարել է օգոստոսի 30-ին՝ «Հիմնասի Լա Պլատա» ակումբի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 15-ին՝ «Տիգրեի» դեմ խաղում, նա դուբլ է ձևակերպել՝ խփելով իր առաջին գոլերը նոր ակումբի կազմում[14]։ 13 խաղում 9 գոլ խփելուց հետո Այովին տեղ է գրավել թիմի հիմնական կազմում։ 2015 թվականի սկզբին Այովին «Գոդոյ Կրուսի» հետ կնքել է լիարժեք պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 5-ին Մեքսիկայի հավաքականի դեմ Ընկերական խաղում Այովին կատարել է իր դեբյուտը Էկվադորի հավաքականի կազմում։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում[15]։
2014 թվականին Խայմեն ընդգրկվել է Էկվադորի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիաում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Սակայն առաջնության ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին և ոչ մի րոպե չի խաղացել։
2016 թվականին Այովին ԱՄՆ-ում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակներում մասնակցել է Բրազիլիայի[16],Պերուի[17], Հայիթիի[18] և Միացյալ Նահանգների[19] հավաքականների դեմ խաղերում։ Այովին գոլ է խփել Հայիթիի հավաքական։
Գոլերը Էկվադորի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Արդյունք | Մրցություն |
|---|---|---|---|---|---|
| 01. | 4 սեպտեմբերի 2010 | Սթեդիում Օմնիլայ, Սապոպան, Մեքսիկա | 1:2 | Ընկերական խաղ | |
| 02. | 2 սեպտեմբերի 2011 | Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Ատուալիպա, Էկվադոր | 5:2 | Ընկերական խաղ | |
| 03. | 6 սեպտեմբերի 2011 | Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Էկվադոր | 4:0 | Ընկերական խաղ | |
| 04. | 7 հոկտեմբերի 2011 | Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Էկվադոր | 2:0 | ԱԱ-2014 | |
| 05. | 12 հոկտեմբերի 2011 | Ռեդ Բուլ Արենա (Նյու-Ջերսի), Նյու Ջերսի, ԱՄՆ | 0:1 | Ընկերական խաղ | |
| 06. | 29 հունվարի 2012 | Ջորջ Կեպվել (Մարզադաշտ), Գուայակիլ, Էկվադոր | 2:0 | Ընկերական խաղ | |
| 07. | 29 հունվարի 2012 | Ջորջ Կեպվել (Մարզադաշտ), Գուայակիլ, Էկվադոր | 2:0 | Ընկերական խաղ | |
| 08. | 15 օգոստոսի 2012 | Սիտի-ֆիլդ, Նյու Յորք, ԱՄՆ | 3:0 | Ընկերական խաղ | |
| 09. | 19 նոյեմբերի 2013 | Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ | 2:2 | Ընկերական խաղ | |
| 10. | 13 հունիսի 2016 | Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ | 2:0 | Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2016 |
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի ապրիլի 30-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Զմելեկ | 2006 | Էկվադորի Սերիա A | 13 | 0 | – | 0 | 0 | 13 | 0 | |
| 2007 | Էկվադորի Սերիա A | 15 | 2 | – | 3 | 0 | 18 | 2 | ||
| 2008 | Էկվադորի Սերիա A | 6 | 1 | – | 0 | 0 | 6 | 1 | ||
| Ընդհանուր | 33 | 3 | – | 3 | 0 | 37 | 3 | |||
| Մանտա | 2009 | Էկվադորի Սերիա A | 34 | 7 | – | 0 | 0 | 34 | 7 | |
| Ընդհանուր | 34 | 7 | – | 0 | 0 | 34 | 7 | |||
| Զմելեկ | 2010 | Էկվադորի Սերիա A | 42 | 23 | – | 10 | 2 | 52 | 25 | |
| Ընդհանուր | 42 | 23 | – | 10 | 2 | 52 | 25 | |||
| Տոլուկա | 2010-11 | Մեսիկայի ֆուտբոլի առաջնություն | 12 | 5 | 0 | 0 | 2 | 0 | 14 | 5 |
| Ընդհանուր | 12 | 5 | 0 | 0 | 2 | 0 | 14 | 5 | ||
| Պաչուկա | 2011-12 | Մեքսիկայի ֆուտբոլ առաջնություն | 33 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 8 |
| Ընդհանուր | 33 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 8 | ||
| Ալի-Նարս | 2012-13 | Սուդյան Արաբյաի լիգա | 15 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 18 | 8 |
| Ընդհանուր | 15 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 18 | 8 | ||
| ԼԴՈՒ Կիտո | 2013 | Էկվադորի Սերիա A | 15 | 8 | – | 0 | 0 | 15 | 8 | |
| Ընդհանուր | 15 | 8 | – | 0 | 0 | 15 | 8 | |||
| Տիխուանա | 2014 | Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն | 8 | 1 | 0 | 0 | 3 | 2 | 11 | 3 |
| Ընդհանուր | 8 | 1 | 0 | 0 | 3 | 2 | 11 | 3 | ||
| Գոդոյ-Կրուս | 2014 | Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն | 13 | 9 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 9 |
| 2015 | Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն | 18 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 5 | |
| 2016 | Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն | 13 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 6 | |
| Ընդհանուր | 44 | 20 | 0 | 0 | 1 | 0 | 45 | 20 | ||
| Ընդնհանուր կարիերա | 236 | 83 | 3 | 0 | 19 | 4 | 258 | 87 | ||
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հունիսի 12-ի դրությամբ
| Տարի | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|
| 2010 | 4 | 1 |
| 2011 | 13 | 4 |
| 2012 | 7 | 3 |
| 2013 | 4 | 1 |
| 2014 | 2 | 0 |
| 2015 | 3 | 0 |
| 2016 | 5 | 1 |
| Ընդհանուր | 38 | 10 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Пачука VS. Толука 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 16.
- ↑ «Толука VS. Хагуарес Чьяпас 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 23.
- ↑ «Пачука VS. Сантос Лагуна 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24.
- ↑ «Пуэбла VS. Пачука 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
- ↑ «Аль-Наср VS. Аль-Иттихад 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 23.
- ↑ «Аль-Наср VS. Аль-Вахда 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ «Тихуана VS. Америка 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 11.
- ↑ «Տիխուանա VS. Գվադալախարա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 8.
- ↑ «Тихуана VS. Лос-Анджелес Гэлакси 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 19.
- ↑ «Հիմնասի Լա Պլատա VS. Գոդոյ Կրուս 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Годой-Крус VS. Тигре 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 15.
- ↑ «Մեքսիկա VS. Էկվադոր 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Բրազիլիա VS. Էկվադոր 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
- ↑ «Էկվադոր VS. Պերու 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
- ↑ «Էկվադոր VS. Հայիթի 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
- ↑ «ԱՄՆ VS. Էկվադոր 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 17.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Այովի» հոդվածին։ |
|