Խալիդա Ջարար
Խալիդա Ջարար | |
Կուսակցություն՝ | Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Բիրզեյթի համալսարանին |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 9, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[1] |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Խալիդա Ջարար (արաբ․՝ خالدة جرار, փետրվարի 9, 1963, Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[1]), պաղեստինցի քաղաքական գործիչ[2], Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի (ՊԱԱՃ)[3] և Պաղեստինի օրենսդիր խորհրդի (ՊՕԽ) անդամ։ ՊՕԽ-ում ընտրվել է 2006 թվականին՝ լինելով ՊԱԱՃ-ի երեք պատգամավորներից մեկը[4][5] և այդ օրվանից շարունակել է լինել ընտրված ներկայացուցիչ։ Նա Եվրոպական խորհրդում Պաղեստինի ներկայացուցիչն է, ներկայումս՝ ՊՕԽ-ի Բանտարկյալների կոմիտեի ղեկավարը[6]։ Ջարարը մեծ ներդրում է ունեցել՝ Պաղեստինի Միջազգային քրեական դատարանին անդամակցելու գործընթացում[7]։ 2015 թվականի ապրիլի 2-ին Իսրայելի զինվորները ձերբկալել էին Խալիդային և ենթարկել վարչական կալանքի։ Այնուհետև նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել՝ «ահաբեկչությանը հրահրելու և դրանում ներգրավելու» հիմքով։ Խալիդա Ջարարի դատավարությունը սկսվել է 2015 թվականիի ապրիլի 15-ին։ Իսրայելում ռազմական դատարանի կողմից նա դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման և 2015 թվականի դեկտեմբերին ստիպված է եղել վճարել 10,000 շեկել տուգանք (շուրջ 1 228 773,8 ՀՀ դրամ)։ 2016 թվականին հունիսի սկզբին իր համար կազմակերպած միջազգային արշավից հետո նա դուրս է եկել կալանքից։
2017 թվականին նա դարձյալ ձերբակալվել է՝ ստանալով վեցամսյա վարչական կալանք, որը 2017 թվականի դեկտեմբերին երկարաձգվել է ևս վեց ամսով[8]։ 2018 թվականի հունիսին Խալիդայի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով, մինչդեռ նրա դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն մնում էր գաղտնի[9][10]։ Նա կալանավորված էր Դեյմոն բանտում[11]։
2019 թվականի փետրվարի 28-ին՝ քսանամսյա վարչական կալանքից հետո, նա բանտից դուրս է գալիս՝ առանց որևէ վարչական տույժի կամ գրավի[12]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջարարի հայրը Նաբլուսում ուներ խաղալիքների խանութի բիզնես[13]։ 1985 թվականին՝ հինգ տարի նշանված լինելուց և Բիր Զեյթում իր մագիստրոսի աստիճանն ստանալուց հետո[14], Ջարարը ամուսնանում է Ղասան Ջարարի հետ, որն ասպիրանտ էր։ Ղասանը մանկական կահույքի և խաղալիքների արտադրող էր, և իր արտադրանքներն արտահանվում էր Իսրայել[15][16]։ Նա նաև նախկին քաղաքական ակտիվիստ է, որը 14 անգամ ձերբակալվել է և 10-11 տարի անցկացրել է իսրայելական բանտերում՝ առանց վարչաիրավական հիմքի կամ մեղադրանքի[14][16]։ Զույգն ունի երկու դուստր՝ Յաֆան, որն Օտտավայի համալսարանում ստացել էր իրավագիտության բակալավրի աստիճան և Սուհան, որը կլիմայական փոխոխությունների գիտության և քաղաքականության մագիստրոս է[15][16]։ Վերջինս մեծացել է մտածելով, որ դռներ թակող զինվորները, ձերբակալությունները և ծնողների ազատազրկումը երեխաների կյանքի բնականոն մասն է[17]։ Նրանք ապրում են ալ-Բիրեում, Ռամալահ[18][19][20]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջարարը տարիներ շարունակ մարդու իրավունքների ակտիվիստ էր։ Նրա ձերբակալությունները սկսվել են 1989 թվականի մարտի 8-ին, երբ նա մասնակցում էր Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված խռովություններին[21]։ Նա տարիներ շարունակ աջակցել է պաղեստինցի բանտարկյալներին և 1993-2005 թվականներին եղել է «Ռամալահի բանտարկյալների աջակցության և մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահը[22]։ Ավելի ուշ դարձել է խորհրդի անդամ։ Նա նախկինում աշխատել է նաև ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունում և պաշտպանել է կանանց իրավունքները[3]։
1998 թվականին Ջարարը Փարիզում մասնակեցել էր Մարդու իրավունքների պաշտպանների սամիթին, որից հետո նրան արգելվում էր լքել Պաղեստինի օկուպացված տարածքները[22]։ 2005 թվականին Իսրայելի իշխանությունները մերժել էին նրա հայցը՝ Դուբլինում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող Մարդու իրավունքների համաժողովին մասնակցելու կապակցությամբ։ Կոնֆերանսն ուներ «Դուբլինի Մարդու իրավունքների պաշտպանների երրորդ պլատֆորմ» անվանումը։ Նշյալ ժամանակահատվածում նա Իսրայելի իշխանությունների կողմից չէր մեղադրվել որևէ իրավախախտման մեջ[23]։ 2006 թվականի մարտին՝ խմբի գլխավոր քարտուղար Ահմադ Աս'ադաթին ձերբակալումից հետո,որը մեկուսի կալանքի տակ էր, նա ՊԱԱՃ-ի ավագ քաղաքական առաջնորդն էր[20]։
2009 թվականին, երբ նրան արգելեցին Հորդանան գետի արևմտյան ափից հեռանալ, Goldstone Report-ը Թափվող արճիճ գործողության վերաբերյալ նրանից հարցազրույց է վերցրել[22]։
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջարարը տառապել է երակների խոր թրոմբով, և նրա փաստաբանը մտահոգություն էր հայտնել, որ իսրայելական բանտում նրա առողջական վիճակի համար համապատասխան բուժօգնություն գտնել հնարավոր չէ[24]։ 2010 թվականի հուլիսին Ջարարը բժշկի կողմից տեղեկացել է, որ թեստերի այդյունքում անհրաժեշտ է շտապ ուղեղի սկան կատարել՝ նյարդաբանական ճշգրիտ ախտորոշում հաստատելու համար։ Քանի որ ախտորոշումը կատարելու համար բժշկական սարքավորումները մատչելի չեն եղել Արևմտյան ափում, որտեղ նա այդ ժամանակ ձերբակալված էր, նրան տեղեկացվել են, որ Պաղեստինի Առողջապահության նախարարությունը կհոգա հոսպիտալացման բոլոր ծախսերը Ամմանում, բայց ոչ Իսրայելում։ Որպես Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ, Ջաֆարը կարծում էր, որ բժշկական թղթեր ձեռք բերելը պետք է ավելի հեշտացված լիներ։ Արևմտյան ափի քաղաքացիական կառավարման իսրայելցի պաշտոնյան ասում է, որ Հորդանանում բուժման ոչ մի անվտանգության սպառնալիք չկա։ Օգոստոսի 29-ին նրան մերժել էին Ալենբի կամուրջով Հորդանան տեղափոխվել, որից հետո Շաբակը հայտարարել է, որ տարածաշրջանի համար անվտանգության սպառնալիք է[13]։ Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ Լուիզա Մորգանտինին խնդրել է Եվրոպական Պառլամենտին միջամտել և հայց ներկայացնել Իսրայելին՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար Ջարարին Ամման տեղափոխելու թույլատվություն ստանալու համար[25]։ Այսպիսով, այդ տարվա վերջին նրան թույլատրվել էր մեկնել Ամման՝ համապատասխան օգնություն ստանալու համար[26][27]։
Արտաքսման հրաման
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 20-ին մոտ 50 իսրայելցի զինվոր շրջապատել էր Ջարարի՝ Ռամալլայում գտնվող բնակարանը։ Այս ժամանակ իսրայելցի մի սպա նրան արտաքսման հրաման է տալիս ասելով, որ նա սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության համար և պետք է լքի իր բնակության վայրը՝ Ռամալլայից տեղափոխվելով Երիքոյի շրջան։ Նա մերժել էր հրամանը՝ նշելով. «Դեռ հարց է, թե ով պետք է հեռանա մեր հայրենիքը»[18]։ Ռամալան, ըստ Օսլոյի համաձայնության, գտնվում է Արեա Ա-ում՝ պաղեստինյան իրավասարության ներքո[26]։ Ջարարը մերժել է ստորագրել հրամանը[26]։
Ջարարը Իսրայելի դատարանում բողոքարկել է կայացրած որոշման դեմ, որով սահմանափակման ժամկետը 6 ամսից կրճատվել է՝ դառնալով 1 ամիս[28]։ Ընդհանուր առմամբ Ջարարը երբեք չի լքել Ռամալան։ Ըստ իսրայելական «Հաարեց» ձախաթև թերթի մամուլի տեսաբանի՝ Ջաֆարի արտաքսումը մերժելը հանգեցնել էր նրա 2015-ի ապրիլի ձերբակալությանը[29]։
Վարչական կալանք և դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլի 2-ին՝ գիշերը 1:15, Ջարարի տուն են մտել իսրայելական զորքը և ձերբակալել են նրան։ Նրա ամուսինն ասում է, որ 50-60 զինվոր հավաքվել էին դարպասի մոտ և կոտրել էին այն[27], սակայն ընդհանուր առմամբ նրանք բռնի գործողությունների չեն դիմել[15]։ Նրա ձերբակալությունը, որպես այդպիսին, ոչ մի պատճառ չուներ, չնայած կապիտան Յիհյեն պարզաբանել էր, ասելով, որ նա ծաղրի էր ենթարկել իր տունը լքելու բանակի կողմից ավելի վաղ հնչեցված հրամանը[15][27]։ Զինվորները փորձում էին կանխել ամուսինների գրկախառնությունը, սակայն Յիհյեն միջամտել էր և թույլ էր տվել նրանց գրկախառնվել[15]։ Երբ Խալիդային զինվորները տարան, հայրը իր դստրերից մեկին գտել էր պլասմասե ձեռնաշղթաներ հագած[16]։ Նրան մեղադրում էին «ահաբեկչությանը հրահրելու և դրանում ներգրավելու» մեջ[19]։ Նրան կալանավորել էին ՀաՇարոն բանտում[15]։ Նրա երկու համակարգիչը և հեռախոսը առգրավել էին[19]։ Վեցամսյա վարչական կալանքը, որը կարող էր անորոշ ժամանակով երկարաձգվել[28], նրան տրվել է Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ռոնի Նումայի կողմից և, չնայած միջազգային բողոքի ցույցերի, ապրիլի 8-ին ռազմական դատարանի կողմից այն երկարաձգվել էր[7]։ Նրա առանց դատավարություն կալանքը[30] դատապարտվել է իսրայելական «Հաարեց» թերթի կողմից, որը պնդում էր, որ Իսրայելի այս ընթացակարգը չափից դուրս է[31]։ Թեև Միջազգային հումանիտար իրավունքը բացառիկ դեպքերում և միայն որպես վերջին միջոց ընդունում է վարչական կալանքը[32], իրավապաշտպան խմբերը պնդում են, որ Իսրայելը (որը պնդում է, որ ձերբակալությունները կանխում են զինյալների հարձակումները) անցնում է սահմանները՝ գործնականում կիրառելով լայնածավալ գործողություններ[33]։
Իսրայելում բնակվող արաբները, ներառյալ Ահմադ Թիբիին, կոչ էին անում անհապաղ ազատ արձակել նրան, և Աիդա Թումա-Սուլեյմանն սա անվանել է «ընտրված պաշտոնյայի հանդեպ քաղաքական կալանք, որը դեմ է օկուպացիային»[30]։ Պաղեստինցի բանտարկյալների փաստաբանը՝ Կադուրա Ֆարեսը, որը հետևում է պաղեստինցի բանտարկյալների բարօրությանը, ասում էր, որ ձերբակալության ժամկետները հարուցել են կասկածներ, և որ Իսրայելի կողմից այս ամենը կարող է քինախնդրության հետ կապված լինել (հաշվի առնելով նրա դերը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մոնիտորինգում և այն փաստը, որ նրա ձերբակալման հրամանը արձակվել է հենց այն ժամանակ, երբ Պաղեստինի ազգային իշխանությունները ընդունվեցին ՄՔԴ-ի կազմի մեջ, և որ և նրան ձերբակալեցին, երբ Պաղեստինը դարձավ ՄՔԴ-ի անդամ)[30]։ Նրա ամուսինը նույնպես հավատում էր, որ նրան ձերբակալելը կարող է կապված լինել Միջազգային քրեական դատարանինանդամակցելու հետ[27]։ Եվրոպական Պառլամենտի 58 անդամ բողոքել էր նրա ձերբակալության դեմ՝ Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված բաց նամակում նշելով, որ օկուպացիայի տակ գտնվող անձին հարկադրաբար տեղափոխելու փորձերը, որին նա ենթարկվել էր 2014-ի օգոստոսին, հանդիսանում է Ժնևյան չորրորդ կոնվենցիայի խախտում[6]։ Ձերբակալման պահին Հաարեցը հայտարարել է․
Եթե Ջարարը օրենք է խախտել, ապա Իսրայելը պարտավոր է դատավարություն սկսել և ապացուցել կատարված հանցանքը։ Մյուս կողմից, եթե պատճառը վրեժխնդրությունն է, ապա նա պետք է անմիջապես ազատ արձակվի[31]։
Վարչական կալանքը հանգեցրել էր պաշտոնական բանտարկության՝ որը դատավարություն էր պահանջում։ Առաջին դատավարությունը տեղի ունեցավ փակ նիստով ապրիլի 15-ին՝ Օֆերի բանտում գտնվող ռազմական քրեական դատարանում, որտեղ Իսրայելի ռազմական դատարանի հայցվորը նրա դեմ 12 մեղադրանք էր առաջադրել՝ հիմնվելով ՊԱԱՃ-ի հետ նրա համագործակցության վրա, ներառյալ կազմակերպության անդամակցությունը, որը Իսրայելը դասակարգում է որպես անօրինական, մասնակցություն ցույցերին և իսրայելցի զինվորներին առևանգելու դրդումները[4]։ ի քանի սըվերաբերում են նրան, որ նա տվել է հարցազրույցներ, ելույթներ և դասախոսություններ, մասնակցել է երթերին և քաղաքականացված գրքի տոնավաճառների որտեղ անրել զատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին և դեմ արտահայտվել իսրայելական օկուպացիային[14]։ Մեղադրական եզրակացության մեջ խոսվում էր նաև այն կասկածների մասին, որ նա այցելել է բանտարկյալների ընտանիքների տները և մասնակցել է գրքերի տոնավաճառին, որտեղ կոչ է արել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդ Ահմադ Սաադաթին գիրքը հրատարակել[16]։
Հարեցը դատավարությունները անվանել է «Ռազմական օրենքների կաֆկայական այլասերություն»[14]։ Ըստ «Addameer»-ի՝ նախագահող դատավորը հաստատել է վարչական կալանքի որոշումը, ինչը նշանակում է, որ նա չի կարող ազատազատ արձակվել գրավի դիմաց[34]։ Ապրիլի 29-ը նշանակվել էր որպես մեղադրանքը՝ դատական քննության առնելու կապակցությամբ հրավիրված դատական նիստի ամսաթիվ[4], որտեղ պետք է որոշվեր, թե արդյոք նա պետք է կալանքի տակ պահի մինչև իր դատավարության ավարտ, թե ոչ։ Եթե որոշվի, որ նրան պետք է կալանքի ենթարկել, ապա վարչական կալանքը կչեղարկվի։ Եթե նա չկալանավորվի, ապա վարչական կալանքի հրամանը երկարաձգվելու էր մինչև 2015 թվականի մայիսի 6-ը[34]։ Ապրիլի 26-ին «Haaretz»-ի խմբագրությունը պնդում էր, որ գլխավոր ռազմական փաստաբանը որոշում էր կայացրել իր դեմ հարուցել ահաբեկչության մեղադրանքներ միայն այն բանից հետո, երբ նրա կամայական կալանավորումը հրահրել է միջազգային քննադատությանը և կասկած կա, որ դատավարությունը վրեժխնդրության արդյունք էր՝ ՄՔԴ հաջող ելույթ ունենալու պատճառով[35]։ Խմբագրականը նշել է, որ ամբողջ պաղեստինյան իրավասության ներքո գտնվող տարածքում իսրայելական ուժերի կողմից ժողովրդական խախտմամբ ընտրված պաշտոնյայի ձերբակալությունը ընդհանուր առմամբ անտեսվել էր իսրայելական ԶԼՄ-ների կողմից, կանանց խմբերի կողմից գրեթե ոչ մի բողոք չի հարուցել, և իսրայելական Կնեսեթի իր գործընկերների կողմից ոչ մի էական քայլ չի արվել։ Ջարարը միակ կինն էր, որը կալանավորված էր Իսրայելի վարչական կալանքի քաղաքականության տակ[24], նրա հետ կար նաև 16 պաղեստինցի օրենսդիր, որոնք առանց դատավարության արդեն իսկ բանտարկված էին՝ նույն վարչական կալանքի տակ[33]՝ դատական կարգով բանտում պահվող 450 վարչական կալանքի մատված անձանց հետ միասին[31] (որոնցից, ըստ Պաղեստինի բանտարկյալների ուսումնասիրությունների կենտրոնի, 319-ը ստացել են վարչական կալանքի որոշումներ 2015 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում, ինչը վեց անգամ ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը)[32]։
2015 թվականի մայիսի 21-ին դատարանը որոշում է կայացրել, որ Ջարարը պետք է ազատ արձակվի՝ տնային կալանքի տակ մնալու պայմանով։ Նրան նաև տուգանեել են 5,180 դոլարի[36]։ Որոշումը բողոքարկելու համար մեղադրող կողմին տրվել էր 3 օր[37]։ Դատախազությունը այնուհետև բողոքարկել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, և դատարանը մայիսի 28-ին ուժը կորցրած է ճանաչել վճիռը ՝ հայտարարելով, որ Ջարարը «անվտանգության ռիսկ է»։ Ապա, ըստ Addameer-ի, դատարանը որոշում է կայացրել՝ մինչև նրա դեմ դատավարությունն ավարտը նրան պահել կալանքի տակ[36][38]։ Նրա դատը նշանակվել էր հունիսի 22-ին։ Դատապարտվելու դեպքում նրան սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում[14]։
2015 թվականի նոյեմբերին Ջարարը դեռ ձերբակալված էր, որի պատճառով նրա իրավաբանը իրավիճակը նկարագրել էլ, ասելով՝ «կրկես, վանկախաղ»։ Վկաներին տրամադրել էին յոթ նկար և խնդրել էին ճանաչել Ջարարին․ նկարներում իգական սեռի ներկայացուցիչ միայն Ջարարն էր[39]։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին 15-ամսյա ազատազրկման էր դատապարտվել անօրինական կազմակերպությանը անդամակցելու համար։ Նրան տուգանել էին $2,582 դոլարով[40], և ազատ արձակել 2016 թվականի հունիսի 3-ին[41]։
2017 թվականի հուլիսի 2-ին Խալիդա Ջարարը Իսրայելի անվտանգության օրգանի իրավարար որոշմամբ մեղադրվել է հանցագործության մեջ՝ ազգային անվտանգությունը վնագելու կանխավարկածից ելնելով[42]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://vision-pd.org/archives/406200
- ↑ David Hearst, 'INTERVIEW: Palestinian lawmaker Khalida Jarrar,' Middle East Eye 2 April 2015
- ↑ 3,0 3,1 'Israel arrests leftist lawmaker Khalida Jarrar,' Middle East Eye 2 April 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 'Israeli court brings 12 charges against MP Khalida Jerrar', Արխիվացված 2015-04-18 Wayback Machine Ma'an News Agency 18 April 2015.'Until the charges against her on Wednesday, Jerrar had been held in Israeli prisons under administrative detention.'
- ↑ Michael Bröning, Political Parties in Palestine: Leadership and Thought, Palgrave 2013 pp.108-112 (interview) p.102.
- ↑ 6,0 6,1 '58 MEPs address letter to HR/VP Mogherini concerning arrest of PLC member Khalida Jarrar,' Արխիվացված 2018-06-25 Wayback Machine GUE/NGL 14 April 2015.
- ↑ 7,0 7,1 'PA lawmaker sent to six months in jail without trial,' The Times of Israel, 6 April 2015
- ↑ Israeli court extends Palestinian MP's detention by another six months, Lubna Masarwa and Dania Akkad, 28 December 2017, Middleeasteye
- ↑ Held for a Year Without Trial, Israel Extends Detention of Palestinian Lawmaker Khalida Jarrar, Yotam Berger, Jun 17, 2018, Haaretz
- ↑ In a Democracy, Palestinian Lawmaker Khalida Jarrar Would Be Free, Gideon Levy Jun 21, 2018, Haaretz
- ↑ Reminder: Israel is still holding a Palestinian lawmaker as political prisoner indefinitely, Gideon Levy, Alex Levac | February 15, 2019, Haaretz
- ↑ Israel Releases Palestinian Lawmaker Held for Nearly Two Years Without Trial, Jack Khoury and Amira Hass, 28 February 2019, Haaretz
- ↑ 13,0 13,1 Amira Hass, 'No exit: A Palestinian legislator trapped in the West Bank,' Haaretz 6 September 2010
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Killian Redden, 'Married to Khalida Jarrar: Bound, separated by the Palestinian cause', Արխիվացված 2015-06-17 Wayback Machine Ma'an News Agency 15 June 2015.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Gideon Levy, Alex Levac, 'My wife, the jailed Palestinian MP', Haaretz 24 April 2015.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 Gideon Levy, Alex Levac, 'Palestinian lawmaker Khalida Jarrar has been incarcerated in an Israeli jail without a trial for 20 months. Another period of ‘administrative detention’ will soon expire. Will she come home?,' Haaretz 15 February 2019.
- ↑ Gideon Levy and Alex Levac,'A rare moment of humanity in an Israeli military court,' Haaretz 27 June 2015.
- ↑ 18,0 18,1 Charlotte Kates, 'She Speaks the Truth':Palestinian leftist parliamentarian Khalida Jarrar arrested in early-morning Israeli raid Israel/Palestine,' Mondoweiss, April 2, 2015
- ↑ 19,0 19,1 19,2 'Israel arrests Palestinian lawmaker,' The Times of Israel 2 April 2015.
- ↑ 20,0 20,1 Naela Khalil,'Israel arrests Palestinian MP in pre-dawn raid,' Al-Araby, 2 April 2015.
- ↑ Amira Hass 'Israel’s Release of Palestinian Lawmaker Lets Her Forget the Larger Prison for a Moment,' Haaretz 9 March 2019.
- ↑ 22,0 22,1 22,2 Adam Horowitz, Lizzy Ratner, Philip Weiss, Desmond Tutu, The Goldstone Report: The Legacy of the Landmark Investigation of the Gaza Conflict, Nation Books, 2011 pp.251-2.
- ↑ Hina Jilani, 'Promotion and Protection of Human Rights: Human Rights Defenders,' Արխիվացված 2015-04-19 Wayback Machine Report of the Special Representative of the Secretary-General, E/CN.4/2006/95/Add.1 22 March 2006.
- ↑ 24,0 24,1 'Lawyer: Israel to detain Palestinian MP for six months,' Al Jazeera 6 April 2015.
- ↑ 'EU official: Israel denying lawmaker access to hospital,' Արխիվացված 2015-04-14 Wayback Machine Ma'an News Agency 20 September 2010.
- ↑ 26,0 26,1 26,2 'Urgent Appeal: Palestinian Legislative Council Member Khalida Jarrar Expelled to Jericho,' Արխիվացված 2014-08-26 Wayback Machine Addameer org. 20 August 2014.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Creede Newton, 'Palestinian legislator arrested in West Bank,'Al Jazeera 2 April 2015.
- ↑ 28,0 28,1 'Press Briefing,' Արխիվացված 2015-04-18 Wayback Machine Human Rights Council, United Nations Office at Geneva (UNOG) 10 April 2015.
- ↑ chronicle.fanack.com. «Khalida Jarrar: Palestinian Human Rights Activist Wanted by Israel». fanack.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|ref=
and|website=
- ↑ 30,0 30,1 30,2 Jack Khoury, 'Israeli Arab MKs call for release of Palestinian lawmaker arrested by Israel,' Haaretz 8 April 2015.
- ↑ 31,0 31,1 31,2 Haaretz Editorial, 'Israel is punishing Palestinian activist through vindictive administrative detention,', Haaretz, 7 April 2015:'International conventions do not prohibit administrative detentions, but restrict their use to extremely irregular cases, due to the harsh infringement of civil and prisoners’ rights involved. Israel interprets this restriction too liberally and sometimes makes excessive use of the detentions, without letting the public know whether there is any justification for them..'
- ↑ 32,0 32,1 Michele de Carlo,'Indefinite jail without trial? That's Israeli justice,' Al-Araby, 13 April 2015:'B'Tselem, the Israeli information centre for human rights, said: "International law stipulates that it may be exercised only in very exceptional cases - and then only as a last possible resort, when there are no other available means - to prevent the danger."
- ↑ 33,0 33,1 Associated Press, 'Israel to detain female Palestinian lawmaker for 6 months, lawyer says,' Ynet 6 April 2015.
- ↑ 34,0 34,1 'PLC Member Khalida Jarrar indicted but continues to be detained under administrative detention' Արխիվացված 2015-07-01 Wayback Machine, Addameer 15 April 2015.
- ↑ Haaretz Editorial, 'Israel must free Palestinian MP Khalida Jarrar', Haaretz, 26 April 26, 2015.
- ↑ 36,0 36,1 'Israeli military court goes back on Jarrar release', Արխիվացված 2015-06-23 Wayback Machine Ma'an News Agency2 June 2015.
- ↑ 'Israel to release MP Khalida Jarrar under house arrest', Արխիվացված 2015-05-22 Wayback Machine Ma'an News Agency 21 May 2015.
- ↑ «Israeli court keeps Jarrar in detention». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Palestinian lawmaker detained by Israeli military court, Shlomi Eldar, 12 november, 2015, Al-Monitor
- ↑ 'Israel sentences Palestinian MP Khalida Jarrar to 15 months in jail', Արխիվացված 2015-12-10 Wayback Machine Ma'an News Agency 7 December 2015.
- ↑ 'Israeli authorities release Palestinian parliament member Khalida Jarrar', Արխիվացված 2016-06-11 Wayback Machine Ma'an News Agency 3 June 2016.
- ↑ Mohammed, Majdi. «Israel detains Palestinian lawmaker on security allegations». Yahoo OK (Associated Press). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Արխիվացված 2009-05-16 Wayback Machine
- Նկարներ Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիդա Ջարար» հոդվածին։ |
|