Լևոն Փարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Փարյան
Ծնվել է1955
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Հարավային Իլինոյսի համալսարան և Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)
Մասնագիտությունկենսաբան և լուսանկարիչ

Լևոն Փարյան (Յոթնեղբայրյան, 1955, Բեյրութ, Լիբանան), հայազգի լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Փարյանը ծնվել է 1955 թվականին Բեյրութում։ Սերում է Ուրֆայի Յոթնեղբայրյանների ընտանիքից, որը հերոսներ է տվել 1915 թվականի Ուրֆայի նշանավոր հերոսամարտի ժամանակ[1]։ Երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Չիկագո։ Հոր աշխատանքի բերումով ընտանիքն ապրել է նաև Իրանում և Պակիստանում։ 1977 թվականին Լևոնն ավարտել է Չիկագոյի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան, ստացել մանրէաբանի գիտական աստիճան։ Լուսանկարչության հանդեպ տածած հետաքրքրության պատճառով թողել է գիտական գործունեությունը, ընդունվել Հարավային Իլինոյսի համալսարանի փիլիսոփայության և լուսանկարչության բաժինը։ 1980 թվականին ընդունվել է Փասադենայի արվեստի կենտրոնի տեխնիկայի և գովազդի քառամյա դպրոց, որը չի ավարտել։ 1983-1986 թվականներին եղել է լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնի օգնականը։ 1986 թվականին ինքնուրույն աշխատել է լուսանկարչության և գովազդի ասպարեզում։ 2005 թվականից դասավանդում է Կալիֆորնիայի նահանգային համալսարանում (Նորթրիդջ)[2]։ 2008 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանը (Նորթրիդջ)` ստանալով գեղանկարչության մագիստրոսի աստիճան[2]։

Փարյանի աշխատանքները ներառված են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007 թ.[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Crows of the Desert - A Hero’s Journey through the Armenian Genocide” Trailer
  2. 2,0 2,1 Levon Parian
  3. «Survivors and Artists Memorialize the Armenian Genocide at a New Glendale Venue». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «ՓԱՐՅԱՆ, ԼԵՎՈՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]