Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սարգսյան (այլ կիրառումներ)
Լևոն Սարգսյան
|
---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1862(1862-10-23)[1][2] |
---|
Ծննդավայր | Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
---|
Մահացել է | մայիսի 1, 1927(1927-05-01)[1][2] (64 տարեկան) |
---|
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
---|
Կրթություն | Լազարյան ճեմարան (1884)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան (1888)[1] |
---|
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
---|
Աշխատատու | Ներսիսյան դպրոց[1], Գայանյան օրիորդաց դպրոց[1], Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Լազարյան ճեմարան[1] և Մուրճ[1][2] |
---|
Լևոն Դավթի Սարգսյան (հոկտեմբերի 23, 1862(1862-10-23)[1][2], Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 1, 1927(1927-05-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), գրական-հասարակական գործիչ։
1873-1884 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1888 թվականին ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետըը։ 1889-1892 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1892-1895 թվականներին եղել է Շուշիի թեմական դպրոցի տեսուչ, 1895-1900 թվականներին՝ Լազարյան ճեմարանի ուսուցիչ, 1901 թվականից՝ «Մուրճ» ամսագրի խմբագրության անդամ, 1905- 1907 թվականներին՝ խմբագիր, այնուհետև Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի տեսուչ։ Սարգսյանը Հ. Հ. Դաշնակցության հիմնադիրներից է, սակայն տարաձայնելով՝ շուտով հեռացել է և դարձել այդ կուսակցության համոզված հակառակորդը, «Մուրճ» ամսագրում բազմիցս հանդես եկել նրա դեմ։
1918 թվականին, Հայաստանի անկախությունից հետո, ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ, կռվել թուրք նվաճողների դեմ։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության ժամանակ համագործակցել է բոլշևիկների հետ, ողջունել խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում։ 1921 թվականի հունվարից եղել է Էջմիածնի պետական կուլտուր-պատմական ինստիտուտի բաժնի վարիչ, ապրիլ-հունիսին՝ Ալեքսանդրապոլի հեղկոմի նախագահ, հոկտեմբերից մինչև 1922 թվականի նոյեմբեր՝ ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Պարսկաստանում, 1924 թվականի մարտից՝ Անդրկովկասյան Կենտգործկոմին կից գիտական միության քաղաքատնտեսության բաժնի վարիչ։
Գրել է մանկավարժական («Ժողովրդի կրթութեան գործը մեզանում», 1892), հրապարակախոսական («Հին ցաւ», 1900) երկեր, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ «Այց Թիւրքաց Հայաստանին» (1890) ճամփորդական նոթերում նկարագրել է Արևմտյան Հայաստանի և Կարսի մարզի բազմաթիվ բնակավայրերը, ազգաբնակչության կազմը, զբաղմունքը, արևմտահայերի տնտեսական, քաղաքական, կրթական վիճակը թուրք, բռնապետության ծանր պայմաններում։ Սարգսյանը գտնում էր, որ Արևմտյան Հայաստանը կարելի է ազատագրել խաղաղ բարենորոգումների միջոցով, առանց զինված պայքարի և խոշոր տերությունների միջամտության։ Եղել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ջատագով[3]։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 222.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
- ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 322-323։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։
|