Լևոն Ուզունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լևոն Ուզունյան
Ծնվել է հուլիսի 10, 1957(1957-07-10) (61 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Կրթություն Թբիլիսիի պետական համալսարան
Ազգություն հայ
Մասնագիտացում թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ոճ(եր) կատակերգություն

Լևոն Հակոբի Ուզունյան (հուլիսի 10, 1957, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ), հայազգի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ուզունյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 10-ին Թիֆլիսում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1980 թվականից աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում որպես տնտեսագետ, ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսորի օգնական և ռեժիսոր-բեմադրիչ։ 1991 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտին (ՎԳԻԿ) կից Կինեմատոգրաֆիայի ղեկավար և ստեղծագործ աշխատակազմի որակավորման բարձրացման դասընթացները։ 1993 թվականին «Վրացֆիլմ»-ում նկարահանեց «Ընկած հրեշտակը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը (գլխավոր դերերում՝ Ռամազ Չխիկվաձե, Մամուկա Կիկալեյշվիլի և այլն)։ 1993 թվականից աշխատել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, որտեղ ստեղծել է Վրաստանի կրոնադավանանքի մասին մի շարք թեմատիկ հաղորդումներ[1]։

1995 թվականից աշխատում է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում որպես ռեժիսոր-բեմադրիչ[1]։

Զարմուհին Վրացական ԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանն է[1]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատերական արվեստի զարգացման, ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և արգասաբեր ստեղծագործական գործունեություն ծավալելու համար Վրաստանի նախագահի հրամանով արժանացել է շնորհակալագրի[1]։
  • Հայկական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի[2]։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում
Ռեյ Կունի Փախի՛ր կնոջիցդ
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ
Պ․ Շենո Առողջ եղեք
Ուիլյամ Շեքսպիր Միջամառնային գիշերվա երազ
Կարինե Խոդիկյան Անցնող գիշերը
Միհայիլ Սեբաստիան Անանուն աստղը
Գաբրիել Սունդուկյան Քանդած օջախ
Եվգենի Շվարց Ձյունե թագուհին
Էդուարդո դե Ֆիլիպո Սուրբ ծնունդը Կուպիելոների տանը
Ռ․ Էրիստավի Սկզբից վախճանվեցին, հետո պսակվեցին
Ֆ․ Խաչատրյան Վիշտ սիրուց
Կառլո Գոլդոնի Հյուրանոցի տիրուհին
Կ․ Մանիե Բլեզ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2001 Անտիմոզը Վիրքից

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1993 Ընկած հրեշտակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]