Էլվիրա Ուզունյան
Էլվիրա Ուզունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1934 (86 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի քնարակոլորատուրային սոպրանո դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Կայք | elviraouzounian.com |
Էլվիրա Գրիգորի Ուզունյան (դեկտեմբերի 6, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, դերասանուհի։ ՀԽՍՀ (1978) և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում: 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Թբիլիսիի Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և 4-րդ երաժշտական դպրոցի երգեցողության դասարանում։ 1963 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ 1962 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։
Բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Համագործակցում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ։ Բոստոնում ստեղծել և ղեկավարում է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը[1][2]:
Կատարումներով հանդես է եկել Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում[3]:
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անուշ՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
- Օլիմպիա՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»
- Մարո՝ Զաքարի Փալիաշվիլու «Դաիսի»
- Մարֆա՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»
- Լյուչիա՝ Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»
- Ռոզինա՝ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Վիոլետա՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»
- Ջիլդա՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Ցերլինա՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան»
Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք դերեր է կերտել նաև կինոյում։
- «Գառնի», 1966 թ.
- «Երիտասարդության ափը», 1969 թ.
- Աննա՝ «Սպիտակ ափեր», 1975 թ.
- «Կրկին հինգ օր», 1978 թ.
- «Հյուրանոց «Տատիկ»», 1980 թ.
- «Մասնակի դեպք», 1983 թ.
Պարգևներ, մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978 թ.
- ՎԽՍՀ ժողովրդական արտիստ, 1985 թ.
- Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, Թբիլիսի, 1965 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էլվիրա Ուզունյանի կենսագրությունը av production կայքում
- ↑ Էլվիրա Ուզունյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Elvira Uzunian, soprano»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 2015-03-21
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Туманян Т. Эльвира Узунян // СМ. 1985. С. 38-41
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը
- Էլվիրա Ուզունյան «Օրորոցային»
- Մեր մեջ ասած - Էլվիրա Ուզունյան
- Միշտ հմայիչ Էլվիրա ՈՒզունյանը(չաշխատող հղում)
- Էլվիրա Ուզունյանի ծննդյան 80- ամյակը(չաշխատող հղում)
- And once again, Elvira Uzunyan
- Эльвира Узунян - заключительная ария из оперы "Ануш"
- «Դիպված» Էլվիրա Ուզունյան
- Эльвира Григорьевна Узунян – народная артистка Армении и Грузии, колоратурное сопрано, прима ереванской оперы им. Спендиарова второй половины XX века
- Խոստովանություն երիտասարդ սերնդին. հարցազրույց Էլվիրա Ուզունյանի հետ
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 1936 ծնունդներ
- Հայ երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- Հայ դերասանուհիներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Խորհրդային երգչուհիներ