Լևոն Թյությունճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լևոն Թյությունճյան Ռուբենի (1892, դեկտեմբերի 24, գ. Գատը, Կ. Պոլիս – 1977, ապրիլի 6, Լոզան), հայ գրող, հրապարակագիր, հասարակական-մշակութային գործիչ։

Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Քաղկեդոնի վարժարանում, ապա՝ Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1917 թ.-ին Թիֆլիսում Անդրանիկ Օզանյանի և Վահան Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը։ 1920-ականների կեսերից հաստատվել է Շվեյցարիայում։ Հրատարակել է «Հուշեր ահավոր տարիներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956 թ.) և այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971 թ.) պատմական ուսումնասիրությունը։ Թյությունճյանը զբաղվել է նաև նկարչությամբ։ 1928-1949 թթ.-ին նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում։ 1972 թ.-ին այցելել է Հայաստան։