Լևոն Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Դանիելյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1920(1920-10-31) (99 տարեկան)

Դանիելյան Լևոն Ֆրանկի (հոկտեմբերի 31, 1920 Նյու Յորք), ամերիկյան բալետի արտիստ, բալետմայստեր։

Պարարվեստի նախնական կրթությունն ստացել է Նյու Յորքում՝ Սեդա Սյունու ստուդիայում, ապա աշակերտել Մ․ Մորդկինին և Մ․ Ֆոկինին։ 1937- 1946 թվականներին որպես դասական բալետի մենապարող հանդես է եկել Մ․ Մորդկինի պարախմբում և «Բալե թիետրում», 1946 - 1954 թվականներին՝ Մոնտե Կառլոյի «Ռուսական բալետ», «Լը բալե Շանզ Էլիզե» և Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբերում։ Հայտնի են՝ Ֆրանցի (Դելիբի «Կոպելիա»), Վարդի տեսիլքի («Վարդի տեսիլք», երաժշտությունը Կ․ Մ․ Վեբերի) դերերը, ինչպես և «Գեղեցիկ Դանուբ» (երաժշտությունը Յո․ Շտրաուսի), Զ․ Մորոսի «Ֆրենկի և Ջոննի», Ռ․ Գլիերի «Կարմիր կակաչ» բալետների գլխավոր դերապարերը։ Բեմադրել է պարային մանրապատումներ («Սոմբրերո», «Մազուրկա» են)։ 1958 թվականին Ուայտ Փլեյնսում (Նյու Յորքի նահանգ) հիմնել է «Լեոն Դանիելյան բալե սքուլ» դասավան պարարվեստի դպրոցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282 CC-BY-SA-icon-80x15.png