Լուվանոր Էնրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուվանոր Էնրիկե
Luvannor Moldova 2013.png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնրիկե Լուվանոր դե Սոուզա Սիլվա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1990(1990-05-19)[2] (29 տարեկան)
Ծննդավայր Կամպու Մայոր, Պիաուի նահանգ, Բրազիլիա[1]
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱՄԷ Ալ-Շաբաբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Բրազիլիա Մորինոս
2011-2014 Մոլդովա Շերիֆ 76 (40)
2014-մ.հ. ԱՄԷ Ալ-Շաբաբ 67 (25)
Ազգային հավաքական
2013-2014 Մոլդովա Մոլդովա 4 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի հունվարի 24-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի օգոստոսի 11-ի

Լուվանոր Էնրիկե (պորտ.՝ Henrique Luvannor, ամբողջական անուն՝ Սիլվա Էնրիկե դե Սոուզա Լուվանոր, պորտ.՝ Silva Henrique De Sousa Luvannor; մայիսի 19, 1990 թվական), բրազիլական ծագմամբ մոլդովացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ալ-Շաբաբ» ֆուտբոլային ակումբի և Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որպես հարձակվող[3][4]:

Մոլդովական «Շերիֆ» ակումբի կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն և 2013 թվականին երկրի Սուպերգավաթի հաղթող: Այդ նույն թվականին ճանաչվել է Մոլդովայի առաջնության լավագույն հարձակվող, իսկ ըստ ՈՒԵՖԱ-յի՝ 2013-2014 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (Մոլդովա): 2015 թվականին «Ալ-Շաբաբի» հետ միասին հաղթանակ է տանում Պարսից ծոցի չեմպիոնների գավաթի խաղարկությունում[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկեն ծնվել է Պիաուի նահանգի Կամպու Մայոր քաղաքում[7], իսկ ավելի ուշ տեղափոխվել է Բենդերի (Մերձդնեստր), որտեղ ապրում էր «Շերիֆի» կազմում հանդես գալու տարիներին: Ֆուտբոլիստը ամուսնացած է և ունի մեկ աղջիկ[8]: 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Մոլդովայի նախագահի հրամանագրով[9] ստանում է Մոլդովայի հանրապետության քաղաքացիություն, ինչը նոյեմբերին նրան թույլ է տալիս հրավեր ստանալ այդ երկրի ազգային հավաքականից[10]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրը՝ Կլիսմանը նույնպես ֆուտբոլիստ է, մինչև 2015 թվականը հանդես է եկել Շերիֆում, որպես հարձակվող[11]
  • Կինը՝ Ալյոնա[7]
  • Դուստրը՝ Ժասմին[7]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շերիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Լուվանորը սկսել է բրազիլական «Մորինոս» ֆուտբոլային ակումբում, իսկ 2011 թվականին համալրել է «Շերիֆի» կազմը[12]: 2011 թվականի հուլիսին Լուվանորը «Շերիֆի» կազմում նշել է իր նորամուտը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում[1], իսկ 2012 թվականի մայիսին դարձել է Մոլդովայի չեմպիոն: 2013 թվականի մայիսին Լուվանորը երկրորդ անգամ է դառնում երկրի չեմպիոն, իսկ հունիսի 29-ին դառնում է երկրի Սուպերգավաթի դափնեկիր: 2013-14 մրցաշրջանում թիմի հետ միասին հաղթահարելով որակավորման փուլի արգելքը՝ վաստակում է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր[13]: Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման արդյունքներով Լուվանորը 2013 թվականին ճանաչվում է ազգային առաջնության մրցաշրջանի լավագույն հարձակվող[1]: 2014 թվականի մայիսի 3-ին ֆուտբոլիստը անցկացնում է իր հարյուրերորդ հանդիպումը «Շերիֆի» կազմում[14][15]: 2013-14 մրցաշրջանի արդյունքներով Լուվանորը իր հեղինակած 26 գոլերի շնորհիվ ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու[16], ինչպես նաև երրորդ անգամ է դառնում երկրի առաջնության չեմպիոն[17]: Հուլիսին թիմի տնօրինության կողմից, անմիջապես Միրալ Սամարջիչի հեռանալուց հետո՝ նշանակվում է որպես թմավագ և որպես թիմի նոր ավագ անցկացնում է իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում կայացած «Սուտեսկայի» դեմ տնային խաղում[18]: Ընդհանուր հաշվարկով «Շերիֆի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 110 հանդիպման, դարձել է 21 գոլային փոխանցման և 50 գոլի հեղինակ[19]:

«Ալ-Շաբաբ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 10-ին «Շերիֆի» պաշտոնական կայքում հայտարարվում է այն մասին, որ Լուվանորը լքել է ակումբը և չորս տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմրիությունների «Ալ-Շաբաբ» ակումբի հետ[19][20]: ԱՄԷ-ի առաջնության երկրորդ տուրում կայացած «Ալ-Աղլի» ակումբի դեմ խաղում Լուվանորը նոր թիմի կազմում աչքի է ընկնում իր հեղինակած դուբլով[21]: 2014-15 թվականների մրցաշրջանի արդյունքներով Լուվանորը առաջնությունում հեղինակած իր 11 գոլերի շնորհիվ դառնում է ակումբի տարվա լավագույն ռմբարկու[22]: 2015 թվականի մայիսին Պարսից ծոցի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչում, օմանական «Ալ-Սիբ» ակումբի դեմ խաղում, Լուվանորը հանդիպման 83-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում ինչի շնորհիվ խաղը ավարտվում է 1-1 հաշվով. հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Ալ-Շաբաբի» ֆուտբոլիստներին հաջողվում է ավելի վստահ հանդես գալ և ակումբը հաղթանակ է տանում այդ գավաթի խաղարկությունում[23]: Մոլդովացի հարձակվողը ճանաչվում է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[24][25]:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվանորը աղջկա հետ՝ 2013-14 մրցաշրջանի Մոլդովայի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ:

Մոլդովայի ազգային հավաքականի կազմում Լուվանորը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2013 թվականի նոյեմբերի 18-ին Լիտվայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[26]: Ֆուտբոլիստը մեկնարկային կազմի հետ դուրս էր եկել խաղադաշտ 11 համարի մարզաշապիկով և հանդես էր գալիս հարձակվողական ոճի աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ խաղը ավարտվում է 1-1 հաշվով[27]: Այդ խաղում Էնրիկեն հարվածելով հորիզոնական հարվածաձողին անդրադարձի օգնությամբ դառնում է գոլային փոխանցման հեղինակ: Խաղի վերջին րոպեներին փոխարինվող Էնրիկեին մոլդովացի երկրպագուները հրաժեշտ են տալիս բուռն ծափահարություններով[1]: Մոլդովայի հավաքականի կազմում իր երկրորդ հանդիպում Լուվանորը անցկացնում է ընդդեմ Նորվեգիայի ազգային հավաքականի՝ 2014 թվականի հունվարի 15-ին[28]: Այդ խաղում այս անգամ նա ոչինչով չի կարողանում աչքի ընկնել, սակայն միջազգային հարթակում արդեն երրորդ՝ Շվեդիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, Էնրիկեն հանդիպման 45-րդ րոպեին հեղինակում է իր առաջին միջազգային գոլը, իսկ խաղը ավարտվում է 1-2 հաշվով՝ հօգուտ շվեդների[29]: Անդորրայի հավաքականի դեմ խաղը, որը կայանում է 2014 թվականի մարտի 5-ին, ֆուտբոլիստի համար դառնում է վերջինը Մոլդովայի հավաքականում: Այդ խաղում Լուվանորը հեղինակում է Մոլդովայի հավաքականի երկրորդ գոլը, իսկ խաղը ավարտվում է 3-0 հաշվով[30]:

2014 թվականի ամռանը ՖԻՖԱ-ն հայտարարում է, որ Լուվանորը չի կարող Մոլդովայի հավաքականի կազմում մասնակցել 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին: Պատճառը այն էր, որ Լուվանորը չուներ Մոլդովայում հնգամյա բնակության փաստաթուղթ: Սակայն Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմելով ՖԻՖԱ-յին խնդրում է բացառություն կատարել և տալ անհրաժեշտ թույլտվությունը, սակայն մինչև պատասխան չստանալը Լուվանորը չի կարող հանդես գալ հավաքականի կազմում: Եթե պատասխանը բացասական լինի, ապա ֆուտբոլիստը հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել որևէ խաղի մինչև 2016 թվականը[31]:

«Մենք հենց ամենասկզբից գիտեինք սրա մասին: Սակայն մենք իմաստ չէինք տեսնում որևէ հայտրարաություն անելու մեջ: Սկզբում մեզ պետք էր ինֆորմացիա հավաքել: Լուվանորը շատ լավ ֆուտբոլիստ է: Մենք ուրախ ենք, որ ունենք այսպիսի ֆուտբոլիստ մեր ազգային հավաքականի կազմում:»

— Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխ-նախագահ՝ Իվան Տետեմիցանու, 2014 թվական[31]

Հուլիսին ստացվում է ՖԻՖԱ-յի պաշտոնական պատասխանը կապված Մոլդովայի Ֆեդերացիայի «խնդրանքի» հետ, սակայն որոշումը բացասական և կոշտ է ստացվում: Ըստ որոշման Լուվանորը հավաքականի կազմում չի կարող հանդես գալ մինչև 2016 թվականը[32]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվանորը «Շերիֆի» կազմում
2017 թվականի հունիսի 16-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթներ Ընկերական

խաղեր

Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շերիֆ[33] 2011-12 26 9 2 3 2 0 30 12
2012-13 21 5 3 1 3 0 2 1 29 7
2013-14 28 26 4 1 1 0 9 1 2 2 44 30
2014-15 1 0 1 0 4 1 1 0 7 1
Ալ-Շաբաբ 2014-15 23 11 5 1 0 0 28 12
2015-16 24 9 5 4 0 0 29 13
2016-17 20 5 7 10 0 0 27 16
Ընդհանուրը կարիերայում 143 65 26 20 2 0 18 2 5 3 194 91

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[34]

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Մոլդովա Մոլդովայի հավաքական
2013 1 0
2014 3 2
Ընդհանուր 4 2

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովա «Շերիֆ»

ԱՄԷ «Ալ-Շաբաբ»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու (1): 2013[35][36]
  • ՈՒԵՖԱ-յի վարկածով Մոլդովայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (1): 2013-14[37][38]
  • Մոլդովայի առաջնության տարվա լավագույն հարձակվող (1): 2014[39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Молдавская судьба Луваннора» (ռուսերեն)։ uefa.com։ 2014-01-03։ Վերցված է 2014-01-09 
  2. Transfermarkt.com — 2000.
  3. «Alshabab Club and Football Company Official website - الموقع الرسمي لنادي الشباب و شركة كرة القدم»։ Alshabab.ae։ Վերցված է 2014-08-09 
  4. «Биография на сайте ФК "Шериф"» (ռուսերեն)։ Վերցված է 2013-11-18 
  5. Молдова проведет сегодня последнюю игру года (Russian)։ http://www.noi.md։ 18 November 2013։ Վերցված է 23 November 2013 
  6. «Luvannor made his debut with goal pass for national team of Moldova,»։ http://www.allmoldova.com։ 19 November 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2 December 2013-ին։ Վերցված է 23 November 2013 
  7. 7,0 7,1 7,2 Евгений Баланюк (2014-01-03)։ «Молдавская судьба Луваннора» (ռուսերեն)։ Վերցված է 2014-01-03 
  8. «Бразилец Луваннор Энрике изучает румынский язык» (ռուսերեն)։ 21 октября 2013։ Վերցված է 2013-11-18 
  9. «УКАЗ Nr. 806 о предоставлении гражданства Республики Молдова» (ռուսերեն)։ 25.09.2013։ Վերցված է 2013-11-18 
  10. «Ион Карас вызвал в сборную Энрике Луваннора и ещё 36 футболистов» (ռուսերեն)։ 1 ноября 2013։ Վերցված է 2013-11-18 
  11. «Брат Луваннора – Клинсманн, тоже мечтает играть за сборную Молдовы»։ 2014-01-19։ Վերցված է 2014-01-19 
  12. «Энрике Луваннор официально получил молдавский паспорт. Когда же в сборную?!» (ռուսերեն)։ moldova.sports.md։ 7 октября 2013։ Վերցված է 2013-11-18 
  13. «Шериф - Войводина 29.08.13» (ռուսերեն)։ fc-sheriff.com։ 2013-08-29։ Վերցված է 2013-08-29 
  14. Луваннор сыграл свой 100-й матч за «Шериф»
  15. «Костулены» — «Шериф»
  16. Divizia Nationala 2013/2014. Top Scorers
  17. ««Шериф» оформил досрочное чемпионство»։ fc-sheriff.com։ 2014-05-03։ Վերցված է 2014-05-04 
  18. «Луваннор Энрике: "Мне приятно, что руководство и тренерский штаб верят в меня"»։ www.moldfootball.com։ 2014-07-16։ Վերցված է 2014-07-21 
  19. 19,0 19,1 «Луваннор покинул ряды «Шерифа» и подписал контракт с новым клубом»։ fc-sheriff.com։ 2014-08-10։ Վերցված է 2014-08-10 
  20. «Энрике Луваннор подписал контракт на 4 года с клубом «Аль-Шабаб» из ОАЭ»։ moldova.sports.md։ 2014-08-10։ Վերցված է 2014-09-23 
  21. «Луваннор Энрике отметился дублем за "Аль-Шабаб"»։ moldfootball.com։ 2014-09-22։ Վերցված է 2014-09-23 
  22. ARABIAN GULF LEAGUE
  23. «Al Shabab edge Al Seeb in penalty shoot-out to win GCC Clubs trophy» (անգլերեն)։ thenational.ae։ 2015-05-28։ Վերցված է 2015-05-28 
  24. «Луваннор Энрике забил гол и помог своей команде выиграть Кубок Аравийского полуострова»։ moldfootball.com։ 2015-05-28։ Վերցված է 2015-05-28 
  25. «Renovo bate Paranoá mesmo com três a menos em campo» (Portuguese)։ Esporte Candango։ 11 October 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 6 May 2014-ին 
  26. «Lotul lărgit pentru meciul cu Lituania» (ռումիներեն)։ Վերցված է 2013-11-18 
  27. «Бразилец помог Молдове. Молдова - Литва - 1:1. Товарищеский матч» (ռուսերեն)։ 18 ноября 2013։ Վերցված է 2013-11-18 
  28. «Молдова уступила сборной Норвегии в первом товарищеском матче в ОАЭ»։ 2014-01-15։ Վերցված է 2014-01-17 
  29. «Сборная Молдовы не смогла удержать победу в игре со Швецией»։ 2014-01-17։ Վերցված է 2014-01-17 
  30. «Сборная Молдовы крупно обыграла Андорру на выезде»։ moldfootball.com։ 2014-03-05։ Վերցված է 2014-10-12 
  31. 31,0 31,1 «Федерация Футбола Молдовы обратится к ФИФА с официальным письмом о "деле Луваннора"»։ moldfootball.com։ 2014-06-09։ Վերցված է 2014-07-01 
  32. «Луваннор расстроен ответом ФИФА, не разрешившей ему играть за сборную Молдовы в ближайшие два года»։ publika.md։ 2014-07-23։ Վերցված է 2014-09-02 
  33. «Статистика игрока на сайте ФК "Шериф"»։ Վերցված է 2014-10-10 
  34. Евгений Баланюк (2014-08-11)։ «"Шериф" теряет Луваннора»։ ru.uefa.com։ Վերցված է 2014-10-12 
  35. «Гала лауреатов - 2013!»։ fc-sheriff.com։ 2013-12-15։ Վերցված է 2013-12-16 
  36. «Луваннору Энрике вручен приз «MaradonaTrophy» от SPORTS.md!»։ sports.md։ 2014-03-26։ Վերցված է 2014-03-27 
  37. ««Шериф» на вершине. Сайт УЕФА подвёл итоги сезона»։ fc-sheriff.com։ 2014-06-16։ Վերցված է 2014-10-12 
  38. Евгений Баланюк (2014-06-15)։ «Обзор сезона: Молдова»։ ru.uefa.com։ Վերցված է 2014-10-12 
  39. «Артур Ионица признан лучшим футболистом года, лучший тренер - Лилиан Попеску (видеорепортаж)»։ moldfootball.com։ 2014-12-14։ Վերցված է 2014-12-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]