Լուստենաու անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հանդիպում է կարոլինգյան արքա Կառլ III-ի (գերմ.՝ Karl der Dicke, ֆրանսերեն՝ Charles le Gros) "Lustenauua curti regali" (նշանակում է «Լուստենաուի արքունի դատարան») փաստաթղթում, որը թվագրված է 887 թվականի հունվարի 24-ով։ 1830 թվականից բնակավայրը Ավստրիայի մաս է կազմել։ Գերմանական ռայխի տիրապետության տարիներին նրա բազմաթիվ բնակիչներ աքսորվել են, ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկվել[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագործության, շյուղագործության, ժանեկագործության ավանդական արհեստներն ապահովել են Լուստենաուի տնտեսական բուռն աճն ու վերելքը[4]։
Արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ "Szene Lustenau" երիտասարդական մշակութային ընկերակցությունը յուրաքանչյուր ամառ Հռենոսի ափին կազմակերպում է Szene Openair բացօթյա փառատոն, որը խոշորագույն փառատոնն է Արևմտյան Ավստրիայում։ Ելույթներ են ունենում ինչես տեղացի, այնպես էլ արտասահմանյան երկրներից հրավիրված արտիստներ, իսկ Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտայնի տարբեր ծայրերից եկած հանդիսատեսների թիվն անցնում է տասը հազարից։ Փառատոնի կազմակերպմանն աջակցում են 450-ից ավելի կամավորներ[5]։
Ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը անց է կացվում սբ. Պողոս-Պետրոսի ծխական տոնավաճառը՝ Kilbi-ն, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Ֆորառլբերգ երկրամասում։ Ծխական եկեղեցուն առընթեր հրապարակում բացվում ու գործում են շուրջ 160 շուկայական հարթակներ, որտեղ վաճառքի են հանվում ամենաբազմազան ապրանքներ։ Բացի այդ, քաղաքային հրապարակում գործարկվում է զվարճանքների ժամանակավոր զբոսայգի՝ ամերիկյան արագընթաց ոլորավայրէջքային գնացքներով (roller coasters, американские горки), կարուսելներով, խաղային հրաձգարաններով և այլն։ Տոնավաճառին նախորդող շաբաթ օրը կազմակերպվում է ճոխ, շքեղ երեկույթ՝ "Kilbifest"[6]:
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1869 - 2011 թթ.[7].
Բնակչությունն ըստ թվականների| Տարի | | |
|---|
| 1869 | 3903 | — |
|---|
| 1880 | 4164 | +6.7% |
|---|
| 1890 | 5054 | +21.4% |
|---|
| 1900 | 5221 | +3.3% |
|---|
| 1910 | 6221 | +19.2% |
|---|
| 1923 | 8383 | +34.8% |
|---|
| 1934 | 8365 | −0.2% |
|---|
| 1939 | 8733 | +4.4% |
|---|
| 1951 | 10 292 | +17.9% |
|---|
| 1961 | 12 582 | +22.3% |
|---|
| 1971 | 15 451 | +22.8% |
|---|
| 1981 | 18 484 | +19.6% |
|---|
| 1991 | 19 709 | +6.6% |
|---|
| 2001 | 19 709 | +0.0% |
|---|
| 2011 | 21 184 | +7.5% |
|---|
- Alfred Bösch (Redaktion); Kulturreferat der Marktgemeinde Lustenau (Hrsg.): Lustenau und seine Geschichte Band 1–4, Kulturreferat der Marktgemeinde Lustenau, Lustenau 1988–1996.
- Band 1.: Alfred Bösch: Lustenau und seine Schulen 1988.
- Band 2.: Erich Schneider: Musik und Theater in Lustenau 1989, ISBN 3-900954-01-1.
- Band 3.: Adolf Bösch: Unser Gemeindearchiv, Kirchengeschichte in Lustenau, die Flurnamen von Lustenau. 1992, ISBN 3-900954-02-X.
- Band 4.: Adolf Bösch: Geschichten aus dem alten Lustenau 1996, ISBN 3-900954-04-6.