Լուսին Մամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսին Մամյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1966(1966-11-22) (57 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1988)
ԱշխատավայրԵրևաննախագիծ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

Լուսին Հենրիկի Մամյան (նոյեմբերի 22, 1966(1966-11-22)), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1995)[1], Հայաստանի նկարիչների միության անդամ (2013):

Հենրիկ Մամյանի դուստրը, ճարտարապետ Աշոտ Արշակյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսին Մամյանը ծնվել է 1966 թվականին։ 1983-1988 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 1994 թվականին սովորել է Միլանի Կաթոլիկ համալսարանին կից արվեստների միջազգային դպրոցում։

1988-1991 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտի N 4 արվեստանոցում, 1990-1991 թվականներին եղել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտւտի ճարտարապետական ֆակուլտետի «Ճարտարապետական նախագծման» ամբիոնի լաբորանտ, 1992-1994 թվականներին դասավանդել է Հայկական բաց համալսարանի Հագուստի մոդելավորման ֆակուլտետում, 1997 թվականից` Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի «Գծանկարչության, գեղանկարչության և քանդակի» ամբիոնի դոցենտ, 2014 թվականից՝ «ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ» ամբիոնի դոցենտ[2]։

Ճարտարապետական կառույցների նախագծման մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լավագույն աշխատանք» Հայաստանի ճարտարապետների միություն, 2004
  • Լավագույն աշխատանք» Երևանի ճարտարապետության թանգարան, 2004
  • «Ջրաներկ աշխատանքների» անհատական ցուցահանդես «Գծանկարի, գունանկարի, քանդակի» ամբիոնում, 2006
  • Հայաստանում Ֆրանսիական դեսպանության կազմակերպած ցուցահանդես, 2007
  • Վենետիկի միջազգային ճարտարապետական բիեննալե, 2008
  • «Շորժա. հետադարձ հայացք դեպի ապագա», Հայաստանի նկարիչների միություն, 2010
  • Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին, Հայաստանի նկարիչների միություն, 2012
  • Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2012
  • Շորժայի նկարիչների ստեղծագործական տան 40-ամյակին նվիրված համապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միություն, 2014
  • «Սևան», Սարգիս Մուրադյան պատկերասրահ, 2019[4][5][6]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Մամյան Լուսին Հենրիկի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. Բացվեց ականավոր գիտնականի հուշատախտակը
  4. «Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»
  5. «Սևան x4 Sevan». նկարչուհիները մեկտեղել են իրենց հուշերն ու սեր խոստովանել
  6. «"СЕВАН ЧЕТВЕРЫХ" В ГАЛЕРЕЕ "САРКИС МУРАДЯН"». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.