Լուչկա Կայֆեժ Բոգատայ
Լուչկա Կայֆեժ Բոգատայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1957[1] (67 տարեկան) Եսենիցե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Լյուբլյանայի համալսարան |
Գործունեության ոլորտ | Կլիմայագիտություն |
Ալմա մատեր | Լյուբլյանայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] և սլովեներեն[2] |
Պարգևներ | |
![]() |
Լուչկա Կայֆեժ Բոգատայ (սլովեն.՝ Lučka Kajfež Bogataj, հունիսի 28, 1957[1], Եսենիցե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սլովենացի կլիմայագետ, որը մասնագիտացել է գյուղատնտեսական օդերևութաբանության մեջ[4][5]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի բժշկական կենտրոնն ու ստացել դոկտորի կոչում կենսատեխնոլոգիայի ֆակուլտետից[6], որից հետո հետդոկտորական ուսուցում անցել ԱՄՆ-ում և Շվեդիայում[7]։
Աշխատանքային փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբլյանայի համալսարանի հետազոտող և պրոֆեսոր է, կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի լիիրավ պրոֆեսոր ու ագրոօդերևութաբանության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից հանդիսանում է կենսատեխնիկական ֆակուլտետի կենսաչափաբանության կենտրոնի ղեկավարը, դասխոսություններ է կարդում նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև ճարտարապետական ֆակուլտետում[7]։ Եվրոպական օդերևութաբանական ընկերության կրթական հանձնաժողովի անդամ է։ Իր երկրում համարվում է կլիմայի փոփոխության ազդեցության՝ մասնավորապես աճի և գյուղատնտեսական արտադրանքի վրա, ուսումնասիրության առաջամարտիկներից մեկը[8]։ Ժնևում հայտարարվել է կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) անդամ, իսկ 2007 թվականին «Ազդեցություններ, հարմարվողականություն և խոցելիություն» II աշխատանքային խմբի փոխնախագահն էր, որը նախապատրաստել է վերոնշյալ հանձնաժողովի չորրորդ գնահատման զեկույցը[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Սլովենիայի այն ժամանակվա նախագահ Դանիլո Տյուրկը կլիմայի փոփոխության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանության նվիրվածության համար Լուչկա Բոգատային արժանացրել է Պատվո շքանշանի[10][6]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի անդամ էր, որը 2007 թվականին Ալբերտ Գոռի հետ տեխնածին կլիմայի փոփոխության վերաբերյալ ավելի մեծ գիտելիքներ հավաքելու և տարածելու իրենց ջանքերի համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[11]։ 2008 թվականին Վերակրուսի համալսարանը Բոգատային գիտական վաստակի համար մեդալ է շնորհել։ Ունի նաև Պրիմորսկայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2011) և 2012 թվականին ընդգրկվել է Եվրոպան ոգեշնչող կանանց խմբում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.obrazislovenskihpokrajin.si/oseba/kajfez-bogataj-lucka/
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ http://www2.gov.si/up-rs/2007-2012/turk-slo-arhiv.nsf/dokumentiweb/52D428AF64B31A98C125746B00503589?OpenDocument
- ↑ Magazine, Kongres (2018 թ․ հուլիսի 16). «Interview with Nobel Peace Prize Winner, Lučka Kajfež Bogataj». KONGRES – Europe Events and Meetings Industry Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Admin. «Dürre wie 2003 befürchtet». Volksgruppen. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Ljubljani, Univerza v. «Alumni - University of Ljubljana». www.uni-lj.si (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Ljubljani, Univerza v. «Alumni - University of Ljubljana». www.uni-lj.si (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ https://web.archive.org/web/20090704160514/http://www.gtp89.dial.pipex.com/ipccstr.htm. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «International Protection of the Environment students at the University of Ljubljana have the opportunity to listen to Professor Dr. Lučka Kajfež Bogata (CIR, Slovenia) – TEPSA» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Predsednik Republike Slovenije > Predsednik republike podelil odlikovanja Red za zasluge». www2.gov.si. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Lučka Kajfež Bogataj». European Institute for Gender Equality (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչկա Կայֆեժ Բոգատայ» հոդվածին։ |
|