Դանիլո Տյուրկ
Դանիլո Տյուրկ Danilo Türk | |||
![]() | |||
Դանիլո Տյուրկին | |||
| |||
---|---|---|---|
2007, դեկտեմբերի 23 - 2012, դեկտեմբերի 22 | |||
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան, Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Բելգրադի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, իրավաբան, պատմաբան և agitator | ||
Ծննդյան օր | փետրվարի 19, 1952[1] (71 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ամուսին | Barbara Miklič Türk? | ||
Պարգևներ | |||
Դանիլո Տյուրկ (սլովեներեն` Danilo Türk, փետրվարի 19, 1952[1], Մարիբոր, Սլովենիա), սլովենացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ և դիվանագետ։ 2007 թվականի նոյեմբերի 11-ին Դանիլոն ընտրվել է Սլովակիայի երրորդ նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին ավարտել է Լյուբլյանայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է արտասահմանում՝ Սերբիայում։ Սովորել է Բելգրադի պետական համալսարանում։
1982 թվականից Դանիլո Տյուրկը եղել է միջազգային իրավունքի դոկտոր Լյուբլյանայում։ Եղել է բազմաթիվ գրքերի հեղինակ։ Դրանցից ամենանշանավորը «Միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի չմիջամտելու սկզբունքը» աշխատությունն էր, որը բաղկացած էր 100 հոդվածներից նվիրված մարդու իրավունքներին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին, պետություններում ուժի կիրառմանը, ՄԱԳՀ-ին և այլն։
Բացի այդ, Դանիլո Տյուրկը նաև զբաղվել է ուսուցչական գործունեությամբ։ Նա դասավանդել է Եվրոպայի մի շարք պետություններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
1984 թվականից աշխատել է ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի Կազմակերպություն) համակարգում։ Նա եղել է խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության կոմիտեի անդամ։ 1990 թվականից ծառայել է որպես նույն գրասենյակի նախագահ։
Եղել է նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ենթահանձնաժողովների անդամ։ 1992 թվականին Հարավսլավիան պառակտվեց և Սլովենիան դարձավ անկախ պետություն։
Սլովենիայի անկախացումից հետո նա եղել է Սլովենիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականը։ 1994-1997 թվականներին միաժամանակ նաև աշխատել է ՄԱԿ-ի երրորդ կոմիտեիում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան:
2000-2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի օգնականը։ 2005 թվականից եղել է Լյուբլյանայի համալսարանի ամբիոնի վարիչ։
2007 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում և դարձել Սլովենիայի թվով երրորդ նախագահը։ Այս պաշտոնը կորցրել է 2012 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Web page of the president of Slovenia
- Former presidents of Slovenia with links on their archive web pages
- Office of former President Danilo Türk
- Biography
- Presidential campaign site 2012 Archived 2012-09-18 at the Wayback Machine.
- (Իսպաներեն) Biography by CIDOB Foundation
- Interview from December 2009 in English with transcript Archived 2012-01-11 at the Wayback Machine.
- Լյուբլյանայի համալսարանի շրջանավարտներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարիբոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սլովենիայի նախագահներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ