Լուկա Հեննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Հեննի
Ծնվել էհոկտեմբերի 8, 1994(1994-10-08)[1] (29 տարեկան)
Բեռն, Շվեյցարիա[2]
Երկիր Շվեյցարիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, երգերի հեղինակ և կիթառահար
Գործիքներկիթառ, վոկալ, թմբուկ և դաշնամուր
ԼեյբլUniversal Music Group
Պարգևներ
Կայքlucamusic.ch
 Luca Hänni Վիքիպահեստում
Արտաքին տեսաֆայլեր
Տեսահոլովակներ (YouTube)ում
«Don't Think About Me» (2012)
«She Got Me» (2019)

Լուկա Հեննի (գերմ.՝ Luca Hänni, հոկտեմբերի 8, 1994(1994-10-08)[1], Բեռն, Շվեյցարիա[2], շվեյցարացի երգիչ։ Գերմանական «Գերմանիան փնտրում է սուպերաստղի» (2012) հեռուստաշոուի 9-րդ եթերաշրջանի հաղթողը։ 2019 թվականին ներկայացրել է իր երկիրը Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ 2019-ին, որտեղ «She Got Me» երգով գրավեց 4-րդ տեղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շվեյցարիայի Բեռն քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 8-ին[3]։

9 տարեկանում արդեն նվագում էր կիթառ և դաշնամուր։ Տարիների ընթացքում սովորել է նվագել ինքնուրույն[4]։

Ժամանակի ընթացքում նրա հետաքրքրությունն առ երաժշտությունը չմարեց և ընտրելով որմնադիրի մասնագիտությունը՝ Լուկան, այնուամենայնիվ, որոշեց նվիրվել երաժշտությանը[4]։

Թողնելով ուսումը՝ որոշեց մասնակցել տաղանդների «Գերմանիան փնտրում է սուպերաստղի» մրցույթին («Ամերիկյան կուռք» մրցույթի գերմանական տարբերակը)։ Մասնակցեց 2012 թվականին և հաղթեց՝ ստանալով 500 000 եվրո մրցանակ[4] և պայմանագիր Universal Music-ի հետ։

Այսպես սկսվեց նրա մասնագիտական կարիերան[4]։ Լուկայի առաջին երգը՝ «Don't Think About Me» (հեղինակ և պրոդյուսեր Դիտեր Բոլեն), Գերմանիայում, Ավստիայում և Շվեյցարիայոմ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։

«Եվրատեսիլ 2017» մրցույթում հայտարարել է Շվեյցարիայի մասնագիտական ժյուրիի ձայների արդյունքները[4]։

2017 թվականին մասնակցեց գերմանական Dance Dance Dance հեռուստատեսային մրցույթին (RTL հեռուստաալիք)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1023558769 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Interview mit DSDS-Gewinner: Luca Hänni spielt neue Songs in Delmenhorst». Delmenhorster Kreisblatt (dk-online.de). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Who is Switzerland's Eurovision 2019 contestant? Meet Luca Hanni who will be performing She Got Me». The Sundate=2019-05-18. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Հեննի» հոդվածին։