Jump to content

Լուկաշ Գարասլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաշ Գարասլին
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1996(1996-05-26)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Բրատիսլավա, Սլովակիա[4]
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լուկաշ Գարասլին (սլովակ.՝ Lukáš Haraslín; մայիսի 26, 1996(1996-05-26)[1][2][3], Բրատիսլավա, Սլովակիա[4]), սլովակ ֆուտբոլիստ, Պրահայի «Սպարտայի» և Սլովակիայի հավաքականի վինգեր։ Եվրոպայի 2020 և 2024 թվականների առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարասլինը «Լամաչ», «Սլովան» և իտալական «Պարմա» ակումբների սան է։ 2015 թվականի փետրվարի 1-ին «Միլանի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց իտալական A Սերիայում[5]։ Նույն թվականի ամռանը Լուկաշը Գդանսկից տեղափոխվեց լեհական «Լեխիա»։ Օգոստոսի 16-ին Կրակովի «Վիսլայի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց լեհական Էքստրակլասում[6]։ Նույն խաղում Գարասլինը խփեց իր առաջին գոլը «Լեխիայի» կազմում։ 2019 թվականին նա Գդանսկի թիմի հետ դարձել է Լեհաստանի գավաթի հաղթող։ 2020 թվականին Գարասլինը վարձավճարով տեղափոխվեց իտալական «Սասուոլո»։ Փետրվարի 16-ին «Պարմայի» դեմ խաղում նա նորամուտը նշեց իտալական A Սերիայում[7]։ Հուլիսի 8-ին «Բոլոնիայի» դեմ խաղում Լուկաշն իր առաջին գոլը խփեց «Սասուոլոյի» կազմում[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 1,5 մլն եվրոյով։

2021 թվականի ամռանը Գարասլինը վարձակալվել էր Պրահայի «Սպարտայի» կողմից[9]։ «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Գամբինուս լիգայում։ Հոկտեմբերի 3-ին Պրահայի «Սլավիայի» դեմ դերբիում Լուկաշն իր առաջին գոլը խփեց «Սպարտայի» կազմում[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Սլովակիայի պատանեկան հավաքականի կազմում Գարասլինը մասնակցել է Եվրոպայի պատանեկան տնային առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրիայի[11], Շվեյցարիայի[12], Շվեդիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[14]։ Նույն թվականին Լուկաշն ԱՄԷ-ում մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի[15], Հոնդուրասի[16] և ԱՄԷ-ի հավաքականների դեմ խաղերին[17]։

2017 թվականին Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում Գարասլինը մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի[18] և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերին[19]։

2019 թվականի հունիսի 7-ին Հորդանանի հավաքականի դեմ ընկերական խաղում Գարասլինը նորամուտը նշեց Սլովակիայի հավաքականի կազմում[20]։ Նույն խաղում Լուկաշն իր առաջին գոլը խփեց ազգային թիմի կազմում։ 2021 թվականին Գարասլինը մասնակցեց Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Լեհաստանի[21], Շվեդիայի[22] և Իսպանիայի հավաքականների դեմ խաղերին[23]։

Գոլերը Սլովակիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. Հունիսի 7, 2019 Անտոն Մալատինսկու մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա Հորդանան Հորդանան 1:1 5:1 Ընկերական հանդիպում
2. Հոկտեմբերի 11, 2021 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիա 1:2 2:2 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան «Լեխիա» (Գդանսկ)
Չեխիա «Սպարտա» (Պրահա)
  • Չեխիայի չեմպիոն՝ 2022/23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 90minut.pl (польск.) — 2003.
  5. «Милан VS. Парма 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015—02—01. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Висла Краков VS. Лехия Гданьск 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Сассуоло VS. Парма 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020—02—16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Болонья VS. Сассуоло 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—07—08. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Sparta získala Slováka Haraslína, přichází na hostování s opcí». isport.blesk.cz (չեխերեն). 2021 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Спарта Прага VS. Славия Прага 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—10—03. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Словакия (до 17) VS. Австрия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—05—05. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Словакия (до 17) VS. Швейцария (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—05—08. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «Швеция (до 17) VS. Словакия (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013—05—11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «Словакия (до 17) VS. Италия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013—05—14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «Бразилия (до 17) VS. Словакия (до 17) 6:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «Словакия (до 17) VS. Гондурас (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—10—20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  17. «Словакия (до 17) VS. ОАЭ (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—10—23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Словакия (до 21) VS. Англия (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Словакия (до 21) VS. Швеция (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. «Словакия VS. Иордания 5:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. «Польша VS. Словакия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. «Швеция VS. Словакия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. «Словакия VS. Испания 0:5» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Գարասլին» հոդվածին։