Լուի դե Բերնիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի դե Բերնիեր
անգլ.՝ Louis de Bernières
Ծնվել էդեկտեմբերի 8, 1954(1954-12-08)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեդֆիլդ Քոլիջ, Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան և De Montfort University?
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ

Լուի դե Բերնիեր (անգլ.՝ Louis de Bernières, դեկտեմբերի 8, 1954(1954-12-08)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի հանրահայտ գրող։ Համբավի մեծ մասը ձեռք է բերել իր չորրորդ վեպը՝ «Կապիտան Կորելիի մանդոլինը», որն արժանացել է Գրողների համագործակցության մրցանակին[6], թարգմանվել է 11 լեզուներով և դարձել համաշխարհային բեսթսելլեր։ 1993 թվականին Granta ամսագիրը Բերնիերին ընտրվել է «20 լավագույն երիտասարդ բրիտանացի վիպասանների» թվում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի դե Բերնիերը ծնվել է 1954 թվականին Լոնդոնի Վուլիջ շրջանում, մեծացել է Սուրեյ կոմսությունում։ Բերնիեր ազգանունը նրան փոխանցվել է նախնուց, որը ֆրանսիացի հուգենոտ էր։ Սովորել է Բրեդֆիլդի քոլեջում, 18 տարեկանում գնացել է բանակ, բայց 4 ամիս անց զորացրվել է։ Սովորել է Մանչեսթերի և Լոնդոնի համալսարաններում։ Նախքան գրող դառնալը, Բերնիերը փորձել է տարբեր մասնագիտություններ՝ սկսած մեխանիկից և մոտոցիկլավարից մինչև Կոլումբիայում անգլերենի ուսուցիչ։ Այժմ ապրում է Սաֆոլկ կոմսությունում[8]։ Ունի երկու երեխա՝ Ռոբինն ու Սոֆյան, սակայն 2009 թվականից նրանք ապրում են առանձին՝ մոր հետ[9]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լատինաամերիկյան եռագրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երեք վեպերը Լուի դե Բերնիերը անվանել է «Լատինաամերիկյան եռագրություն», քանի որ դրանք գրվել են Կոլումբիայում գտնվելու և գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ազդեցության տակ։ Լուի դե Բերնիերն ինքն իրեն անվանել է «մարկեսյան պարազիտ»։ Դրանք են՝ «Դոն Էմանուելի պատերազմը և պատճառները», «Սենյոր Վիվոն և նարկոբարոնը» և «Կարդինալ Գուսմանի անհանգիստ սերունդը»։

«Կապիտան Կորելիի մանդոլինը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավված հունական Կեֆալոնիա կղզում գտնվող իտալացի զինվորի մասին։ Էկրանարկվել է 2001 թվականին՝ «Կապիտան Կորելիի ընտրությունը» վերնագրով։ Գրողը, ընդհանուր առմամբ, դժգոհ է մնացել կինոնկարի էկրանիզացիայից, չնայած ասել է, որ իրեն հատկապես դուր է եկել սաունդթրեքը։

Կեֆալոնիա կղզում վեպի վերնագիրն ակտիվորեն օգտագործվում է զբոսաշրջիկներին գրավելու համար։

«Անթև թռչուններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նվիրված է ազգամիջյան հարաբերությունների և պատերազմի հետևանքով հասարակ մարդկանց կյանք բերած վշտի թեմային և նկարագրում է Օսմանյան կայսրության անկման և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների թուրքական գյուղի կյանքը։ «Անթև թռչուններ» և «Կապիտան Կորելիի մանդոլինը» վեպերը միավորված են պայմանական դիլոգիայի մեջ, սակայն այդ կապը բավականին պայմանական է՝ մեկական երկրորդական կերպարով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The War of Don Emmanuel’s Nether Parts (1990) / Դոն Էմանուելի պատերազմը և պատճառները
  • Señor Vivo and the Coca Lord (1991) / Սենյոր Վիվոն և նարկոբարոնը
  • The Troublesome Offspring of Cardinal Guzman (1992) / Կարդինալ Գուսմանի անհանգիստ սերունդը
  • Captain Corelli’s Mandolin (1993) / Կապիտան Կորելիի մանդոլինը, Էկրանարկվել է 2001 թվականին, «Կապիտան Կորելիի ընտրությունը» ֆիլմ
  • Red Dog (2002) / Էկրանարկվել է 2011 թվականին, «Կարմիր շունը» ֆիլմ
  • Birds Without Wings (2004) / Անթև թռչուններ
  • A Partisan’s Daughter (2008)
  • Notwithstanding: Stories from an English Village (2009)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Labels (Novella) (1993)
  • Stupid Gringo (1997)[10]
  • Our Lady of Beauty (1998)[11]
  • A Day out for Mehmet Erbil[12] (1999)
  • Sunday Morning at the Centre of the World (2001)
  • Gunter Weber’s Confession[13](2001)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Walberswick Goodnight Story[14](2006)

Վավերագրական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Book of Job: An Introduction[15] (1998)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118136526 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Debrett's — 1769.
  6. The Penguin Readers' Group Website Արխիվացված 2007-12-15 Wayback Machine
  7. «Granta's Best of the Young British Novelists: 1993». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  8. «At home with Louis de Bernières — Times Online». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  9. «Daily Mail». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  10. Journal of the Short Story in English; 29 | Autumn 1997 http://jsse.revues.org/index121.html Արխիվացված 2012-03-02 Wayback Machine
  11. The Paris Review; Fall 1998. p. 67
  12. New Writing; 8, Volume 8. Vintage, 1999. p. 498; published separately by Secker & Warburg, 2004
  13. Tartarus Press, 2001
  14. Tartarus Press, 2006
  15. Edinburgh: Canongate, 1998. ISBN 0-86241-791-0