Լուի Զամպերինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Զամպերինի
Լուի Զամպերինի (2014 թվական)
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝Louis Zamperini
Ազգություն՝ամերիկացի
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1917(1917-01-26)[1][2][3]
Ծննդավայր՝Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 6, 2014(2014-07-06)[1] (97 տարեկան) կամ հուլիսի 2, 2014(2014-07-02)[4] (97 տարեկան)
Մահվան վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]

Լուի Սիլվի Զամպերինի (հունվարի 26, 1917(1917-01-26)[1][2][3], Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 6, 2014(2014-07-06)[1] կամ հուլիսի 2, 2014(2014-07-02)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի օլիմպիական վազորդ, քրիստոնեական ավետարանական համայնքի անդամ, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Զամպերին սկսել է զբաղվել վազքով միջնակարգ դպրոցում։ Մասնակցելով 5000 մետրանոց մրցավազքին և որակավորվելով ԱՄՆ-ի կողմից մասնակցել է Բեռլինում կայացած 1936 թվականին Օլիմպիական խաղերին։ Բեռլինում Զամպերինին մրցավազքը ավարտել է ութերորդը։ 1941 թվականին նա զորակոչվել է ԱՄՆ-ի բանակի օդային ուժերի լեյտենանտ։ Զամպերինին Խաղաղ օվկիանոսում ծառայել է որպես ռմբակոծիչ։ Որոնման և փրկարարական առաքելության ընթացքում մեխանիկական դժվարությունները ստիպեցին Զամպերինին ինքնաթիռը վթարի ենթարկել օվկիանոսում։ Ծովում մնալուց 47 օր հետո նա վայրէջք կատարեց ճապոնացիների կողմից օկուպացված Մարշալի կղզիների վրա, որտեղ էլ ձերբակալվեց։ Զամպերինին տեղափոխվեց Ճապոնիայում գտնվող բանտային ճամբար։ Հետագայում նա դարձավ քրիստոնյա ավետարանական համայնքի անդամ։ Զամպերինիին են նվիրված երկու կենսագրական ֆիլմեր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Զամպերինին ծնվել է 1917 թվականի հունվարի 26-ին Օլեմանում, Նյու Յորքում։ Նրա ծնողներն էին՝ Էնտոնի Զամպերինին և Լուիզ Դոսսին, ովքեր Հյուսիսային Իտալիայի Վերոնա քաղաքից էին։ Նա ունեցել է Փիթ անունով մի մեծ եղբայր և երկու երիտասարդ քույր՝ Վիրջինիան և Սիլվիան։ Նա մեծացել է խիստ կաթոլիկ ընտանիքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Տորրենս, Կալիֆոռնիա, 1919 թվականին, որտեղ Լուին սկսեց հաճախել Տորրենսի ավագ դպրոց։ Զամպերինին և նրա ընտանիքը չէին կարողանում խոսել անգլերեն, երբ տեղափոխվեցին Կալիֆոռնիա։ Այս հանգամանքի պատճառով Զամպերինին ծաղրանքի առարկա դարձավ ամերիկացի դասընկերների համար։ Երիտասարդ տարիքում Զամպերինին հետապնդվել և ոստիկանության կողմից բռնվել է գարեջուր գողանալու համար։ Զամպերինիի հայրը իրեն սովորեցնում էր, թե ինչպես պաշտպանի ինքն իրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 TracesOfWar
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118636162 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.