Լուիս Հենկին
Լուիս Հենկին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1917[1] |
Ծննդավայր | Smaĺjany, Orsha Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Western Oblast, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2010[2][1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | իդիշ |
Կրթություն | Հարվարդի իրավունքի դպրոց, Եշիվա համալսարան, Rabbi Jacob Joseph School? և Yeshiva College (Yeshiva University)? |
Մասնագիտություն | իրավաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Միավորված ազգերի կազմակերպություն, Կոլումբիայի համալսարան, Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա և Փենսիլվանիայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Յոսեֆ Էլիյագու Հենկին |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային իրավունքի ինստիտուտ և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Լուիս Հենկին (Էլիեզզեր) (անգլ.՝ Louis Henkin, նոյեմբերի 11, 1917[1], Smaĺjany, Orsha Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Western Oblast, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 14, 2010[2][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան-միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր (1978)։ Պետական օրենսդրության և արտաքին քաղաքականության իրավական ասպեկտների վերաբերյալ դասական աշխատությունների հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Հենկինը ծնվել է Սմոլյան գյուղաքաղաքում, տեղական ռաբբի և թալմուդի գիտնական Իոսիֆ Էլյահու Հենկինի և Ֆրեյդա Կրեյնդելի ընտանիքում։ 1923 թվականին Հենկիների ընտանիքը տեղափոխվեց Մանհեթենի Ներքին Իստ-Սայդ։ 1937 թվականիին Եշիվա քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ մասնագիտացել է մաթեմատիկայի բնագավառում։ 1940 թվականին Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավաբանության գծով գիտական աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա մոբիլիզացվել է և մասնակցել ռազմական գործողություններին Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ծառայել է ամերիկացի հայտնի իրավաբան Ֆելիքս Ֆրանկֆուրտերի գրասենյակում որպես գրագիր։ 1948-1956 թվականներին աշխատել է Պետդեպարտամենտում։
1956 թվականին և մեկ տարի դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Հինգ տարի Փենսիլվանիայի համալսարանում դասավանդելուց հետո, 1963 թվականին նա վերադարձավ Կոլումբիայի համալսարան, որտեղ իրեն նվիրեց մանկավարժական գործունեությանը։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Arms Control and Inspection in American Law» (1958)
- «The Berlin Crisis and the United Nations» (1959)
- «Disarmament: The Lawyer’s Interests» (1964)
- «Foreign Affairs and the Constitution» (1972)
- «Constitutionalism, Democracy and Foreign Affairs» (1990)
- «The Rights of Man Today, How Nations Behave, and Age of Rights»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/10/17/us/17henkin.html
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 2010 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Միջազգային իրավունքի մասնագետներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Փենսիլվանիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ