Լուիջի Կարներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Կարներա
Luigi Carnera
Լուիջի Կարներա.gif
Ծնվել էապրիլի 14, 1875(1875-04-14)
Տրիեստ, Իտալիա
Մահացել էհուլիսի 30, 1962(1962-07-30) (87 տարեկանում)
Ֆլորենցիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն

Լուիջի Կարներա (իտալ.՝ Luigi Carnera, Ծնվ.՝ 14 ապրիլի 1875 Տրիեստ, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա, Իտալիա - Մահ.՝ 30 հուլիսի 1962 Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։

1901 թ.-ից 1902 թվականները Կարներան հայտնաբերել է ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից երեքի հայտնաբերումը կատարվել է Մաքս Վոլֆի հետ համատեղ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով մաթեմատիկայի ասպարեզում բարձրագույն կրթություն, աշխատել է Թուրինի աստղադիտարանում որպես կամավոր օգնական մինչև 1899 թվականը, որից հետո, շարունակել է կրթությունը արտասահմանում. նախ երկու տարի Հայդելբերգ-Կյոնիգսթուլի աստղադիտարանում հանրահայտ գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆի մոտ, հենց այս ժամանակաշրջանի հետ են կապված նրա հիմնական հայտնագործությունները, որից հետո Ստրասբուրգում, դրնաից հետո կարճ ժամանակով Իտալիա վերադառնալուց հետո, Պոտսդամում, և վերջապես Արգենտինայում, որտեղ 1905 թվականին զբաղվում էր միջազգային լայնության հսկողության կայանի ստեղծմամբ։ Վերադարձել է Իտալիա 1908 թվականին, որտեղ աշխատել է որպես աստղագիտության պրոֆեսոր Գենույաի ինստիտուտում, իսկ 1919 թվականից դարձել է Տրիեստի աստղադիտարանի տնօրեն։ Ավելի ուշ, սկսած 1932 թվականից մինչև թոշակի անցնելը 1950 թվականին եղել է Կապոդիմոնտե աստղադիտարանի տնօրեն Նեապոլում: Բացի դա, Նեապոլում նա զբաղեցրել է ընդհանուր և սֆերիկ աստղագիտության և գեոդեզիական աստղագիտության դասախոսի պաշտոնը Նեապոլի Պաթենոպե համալսարանում:

Լուիջի Կարներան հիմնականում հետաքրքրվում էր դիրքային դիտարկումներով։ Նրա անվան հետ է կապված Միջազգային լայնության ծառայությունը։

(808) Մերքսիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1901 թվականին, անվանվել է Լուիջի Կարներայի խորթ հոր պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]