Թուրինի աստղադիտարան
Թուրինի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 022 |
Երկիր | ![]() |
Վայր | Պինո Տորինեզե |
Հիմնադրվել է՝ | 1759 |
Կայք | oato.inaf.it |
![]() |
Թուրինի աստղադիտարան (իտալերեն՝ Osseratorio astronomico di Torino), Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին (INAF) պատկանող աստղադիտարանը։ Աստղադիտարանը գտնվում է Իտալիայի Պինո Տորինեզե քաղաքի բլրի վրա։ Աստղադիտարանը հիմնադրվել է 1759 թվականին։ 1913 թվականին աստղադիտարանը տեղափոխել են նոր վայր։ Հին տեղամասը ստացել է աստղադիտարանի «475» ծածկագիրը։ Թուրինի աստղադիտարանում աշխատել է Վինչենցո Զապալան [1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրինի աստղաֆիզիկական աստղադիտարանը Պիեմոնտեզի մայրաքաղաքի կարևորագույն հետազոտական ինստիտուտներից մեկն է, որի պատմությունը սկսվում է 18-րդ դարի կեսերից։ 1759 թվականին հայր Ջովանի Բատիստա Բեկկարիան հետազոտել և չափել է Թուրինի միջօրեական աղեղը։ Թագավորը իր միջոցներով վերականգնել է կենտրոնական Վիա Պոյի շենքի տանիքը, որտեղ Բեկարիան տեղադրեց իր աստղագիտական գործիքները։ Առաջին իսկական աստղադիտակը կառուցվել է 30 տարի անց Գիտությունների ակադեմիայի շենքի վրա և մնացել է այստեղ մինչև 1822 թվականը, երբ Ջովանի Պլանան կարողացել է ավարտել նոր աստղադիտարանի կառուցումը Պալացցո Մադամայի արևմտյան աշտարակի վրա։ Աստղադիտարանը Ջովաննի Բոկկարդիի ջանքերով 1912 թվականի վերջին Պորրոյից տեղափոխվել է Պինո Տորինեզե, որը գտնվում է Թուրինից մոտ 15 կմ հեռավորության վրա[2]։
Թուրինի աստղադիտարանում բացահայտված աստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Հայտնագործման օր | Հայտմագործող(ներ) |
---|---|---|
1107 Լիկտորիա | մարտի 30, 1929 | Լուիջի Վոլտա |
1115 Սաբաուդա | դեկտեմբերի 13, 1928 | Լուիջի Վոլտա |
1191 Ալֆատորնա | փետրվարի 11, 1931 | Լուիջի Վոլտա |
1238 Պրեդապիա | փետրվարի 4, 1932 | Լուիջի Վոլտա |
1332 Մարկոնիա | հունվարի 9, 1934 | Լուիջի Վոլտա |
(30768) 1983 YK | դեկտեմբերի 29,1983 | Ջուզեպպե Մասոնե և Ջովանի դե Սանկտիս |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Adminsito (2018-06-21)։ «Osservatorio Astrofisico di Torino» (it-IT)։ Վերցված է 2022-11-24
- ↑ Adminsito (2018-06-20)։ «INFORMAZIONI STORICHE» (it-IT)։ Վերցված է 2022-11-24