Լուիջի Կառներա
Լուիջի Կառներա Luigi Carnera | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14, 1875[1] Տրիեստ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հուլիսի 30, 1962[1] (87 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | տնօրեն, տնօրեն, տնօրեն, տնօրեն, Gresham Professor of Astronomy?, Gresham Professor of Astronomy? և փոխնախագահ |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[2] |
Լուիջի Կառներա (իտալ.՝ Luigi Carnera, ապրիլի 14, 1875[1], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 30, 1962[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
1901 թ.-ից 1902 թվականները Կարներան հայտնաբերել է ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից երեքի հայտնաբերումը կատարվել է Մաքս Վոլֆի հետ համատեղ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանալով մաթեմատիկայի ասպարեզում բարձրագույն կրթություն, աշխատել է Թուրինի աստղադիտարանում որպես կամավոր օգնական մինչև 1899 թվականը, որից հետո, շարունակել է կրթությունը արտասահմանում. նախ երկու տարի Հայդելբերգ-Կյոնիգսթուլի աստղադիտարանում հանրահայտ գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆի մոտ, հենց այս ժամանակաշրջանի հետ են կապված նրա հիմնական հայտնագործությունները, որից հետո Ստրասբուրգում, դրանից հետո կարճ ժամանակով Իտալիա վերադառնալուց հետո, Պոտսդամում, և վերջապես Արգենտինայում, որտեղ 1905 թվականին զբաղվում էր միջազգային լայնության հսկողության կայանի ստեղծմամբ։ Վերադարձել է Իտալիա 1908 թվականին, որտեղ աշխատել է որպես աստղագիտության պրոֆեսոր Գենույայի ինստիտուտում, իսկ 1919 թվականից դարձել է Տրիեստի աստղադիտարանի տնօրեն։ Ավելի ուշ, սկսած 1932 թվականից մինչև թոշակի անցնելը 1950 թվականին եղել է Կապոդիմոնտե աստղադիտարանի տնօրեն Նեապոլում։ Բացի դա, Նեապոլում նա զբաղեցրել է ընդհանուր և սֆերիկ աստղագիտության և գեոդեզիական աստղագիտության դասախոսի պաշտոնը Նեապոլի Պաթենոպե համալսարանում։
Լուիջի Կարներան հիմնականում հետաքրքրվում էր դիրքային դիտարկումներով։ Նրա անվան հետ է կապված Միջազգային լայնության ծառայությունը։
(808) Մերքսիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1901 թվականին, անվանվել է Լուիջի Կարներայի խորթ հոր պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Czech National Authority Database
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Luigi Carnera Archived 2012-01-28 at the Wayback Machine. (իտալ.)
|