Լուդհիանա
Բնակավայր | ||
---|---|---|
ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 310 կմ² | |
ԲԾՄ | 262±1 մետր | |
Բնակչություն | 1 618 879 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 161 | |
Փոստային դասիչ | 141001 | |
Պաշտոնական կայք | ludhiana.nic.in | |
| ||
Լուդհիանա[2][3] (ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ, անգլ.՝ Ludhiana), Հնդկաստանի Փենջաբի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկը, որի բնակչությունը ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների կազմել է 3 487 882 մարդ։ Քաղաքի տարածքը կազմում է 310 կմ²։ Այն գտնվում է Սաթլեզ գետի հին հունի տեղում. այսօր այն հոսում է 13 կմ դեպի հյուսիս։ Հյուսիսային Հնդկաստանի հզոր արդյունաբերական կենտրոնն է։
Լուդհիանան գտնվում է 100 կմ արևմուտք նահանգի մայրաքաղաք Չանդիգարից՝ հաշված № 95 մայրուղով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 244 մետր։ Տեղաբնակները քաղաքի կենտրոնը բաժանում են Հին և Նոր քաղաքների (վերջինն հանդիսանում է բնակարանային և ծառայողական թաղամասերի ցանց, որը ձևավորվել է բրիտանական գաղութային շրջանում)։
Քաղաքի տարածքը արագընթաց կերպով ընդարձակվում է դեպի հյուսիս և արևմուտք, որտեղ մինչև 1785 թվականը հոսել է Սաթլեզ գետը։ Հողային կազմը հիմնականում բաղկացած է դեղին ավազահողերից ու գրանիտից, որոնք առաջացրել են ոչ մեծ թմբաշարեր, սարահարթեր ու խորխորատներ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման արևադարձային է. խոնավ մերձարևադարձային օվկիանոսային։ Այստեղ արտահայտված են երեք եղանակներ՝ ձմեռ, ամառ և մուսոնային շրջան։ Ամառն ընդգրկում է ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը։ Այն շոգ է (մինչև 40 °C մայիսին ու հունիսին) և շատ չոր։ Մուսոնների սեզոնը ընդգրկում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Բնութագրվում է ջերմաստիճանի անկումով, սակայն խոնավության զգալի բարձրացումով։ Տեղումների տարեկան քանակի մեծ մասը թափվում է այս սեզոնի ընթացքում։ Հոկտեմբերն ու նոյեմբերը բավականին չորային են, սակայն վերջինս մի փոքր ավելի ցուրտ է։ Դեկտեմբերից մինչև փետրվար եղանակը բարենպաստ է. տաք ցերեկներով և սառը գիշերներով։ Մարտին տեղի է ունենում կտրուկ անցում ձմեռայինից ամառային կլիմայի։
Լուդհիանայում կտրուկ արտահայտված է օդի աղտոտվածությունը, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գերազանցում է թույլատրելի սահմանային ստանդարտը ավելի քան 6 անգամ[4][5]։ Քաղաքի որոշ հատվածներ խիստ տուժում են նաև ջրի աղտոտվածությունից, հատկապես Բուդդա Դարեին հարող հատվածները[6]։
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 21,2 | 26,2 | 34,6 | 40,8 | 43,4 | 44,0 | 42,8 | 38,0 | 36,6 | 33,8 | 29,2 | 25,6 | 44 |
միջին առավելագույնը (°C) | 14,9 | 4,5 | 22,0 | 30,6 | 35,8 | 35,6 | 30,9 | 28,9 | 29,4 | 28,0 | 22,4 | 16,7 | 26,0 |
միջին նվազագույնը (°C) | 2,7 | 4,5 | 8,8 | 14,8 | 19,3 | 22,2 | 22,1 | 20,8 | 19,4 | 13,7 | 7,6 | 3,4 | 3 |
բացարձակ նվազագույնը (°C) | −5,2 | −3,1 | −1,2 | 5,4 | 7,8 | 12,8 | 12,2 | 15,8 | 10,6 | 4,6 | −3,2 | −4,2 | −5,2 |
տեղումների քանակը (մմ) | 21 | 39 | 31 | 20 | 20 | 60 | 229 | 189 | 85 | 5 | 13 | 21 | 733 |
Աղբյուր՝ [1] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի բնակչության մարդահամարի տվյալների այն կազմել է 3 487 882 մարդ, որից տղամարդիկ՝ 1 866 203 իսկ կանայք՝ 1 621 679: Միջին տվյալներով 825 կնոջը բաժին է ընկնում 1000 տղամարդ[7]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Համաշխարհային բանկի Լուդհիանան 2009 թվականի տվյալներով համարվել է բիզնեսի զարգացման և ընդլայնման համար բարեկեցիկ քաղաք[8]։
Քաղաքի հարստության մասն են կազմում ոչ մեծ արդյունաբերական գործարանները[9], որոնք արտադրում են ավտոպահեստամասեր, կենցաղային տեխնիկա, գուլպա-նասկեղեն, հագուստ։ Լուդհիանան համարվում է Ասիայում հեծանիվներ արտադրող խոշորագույն կենտրոնը։ Այստեղ տարեկան արտադրում են շուրջ 10 միլիոն հեծանիվներ։ Քաղաքում է արտադրվում նաև ամբողջ Հնդկաստանում ստեղծված տրակտորների պահեստամասերի 60 %-ը։ Արտադրության մեջ մեծ բաժին է զբաղեցնում նաև գերմանական ավտոմեքենաների ավտոպահեստամասերը, ինչպես օրինակ BMW և Mercedes-Benz: Այստեղ է տեղակայված Հնդկաստանի ամենամեծ կարի մեքենաներ արտադրող ընկերություններից մեկը։ Ձեռքի գործիքներն ու ճշգրիտ սարքերի արտադրությունը քաղաքում նույնպես էական տեղ ունի։ Համայն Հնդկաստանում հայտնի են այստեղ արտադրվող թեթև արդյունաբերական ապրանքները՝ բրդյա սվիտրեր և բամբակյա սպորտային վերնաշապիկներ։ Շատ հնդկական բրենդներ ձևավորվել ու գորշծում են Լուդհիանայում, որպիսիք են Octave, Monte Carlo, և Miss Grace & Duke:
Լուդհիանան համարվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի կարևոր կենտրոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://ludhiana.nic.in/html/area_population.html
- ↑ Северная Индия // Малый атлас мира / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1994 г.; гл. ред. Я. А. Топчиян; отв. ред. Л. Н. Колосова. — Испр. в 1997 г. — М., 1998. — С. 111. — 351 с. — 70 000 экз. — ISBN 5-85120-030-8, ISBN 5-7805-0234-X
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 205.
- ↑ Majeed, Shariq (մարտի 26, 2014)։ «Ludhiana worries over its PM»։ The Times of India։ Արխիվացված օրիգինալից 2014-03-27-ին։ Վերցված է 2016-01-31
- ↑ Preet, Jatinder (հոկտեմբերի 16, 2011)։ «Ludhiana fourth most polluted city in the world»։ The Sunday Guardian (Delhi, India)։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 12, 2014-ին
- ↑ «How air and water pollution plagues Indian cities»։ Hindustan Times։ դեկտեմբերի 1, 2013։ Արխիվացված օրիգինալից հունվարի 29, 2014-ին
- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above»։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է հուլիսի 7, 2012
- ↑ «Doing Business in India 2009»։ World Bank։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ Entrepreneurship in India’s small-scale industries. Richard P. Taub, Doris L. Taub
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուդհիանայի պաշտոնական կայքը Archived 2021-01-30 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուդհիանա կատեգորիայում։ |
|