Լորիս Քալաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորիս Քալաշյան
Ծնվել էմարտի 22, 1922(1922-03-22)[1] (102 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1952)[2]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[2] (1969)
Մասնագիտությունփիլիսոփա և շախմատիստ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Պարգևներ և
մրցանակներ

Լորիս Խաչատուրի Քալաշյան (մարտի 22, 1922(1922-03-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։ ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1970), շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ (1949)։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1952-1961 թվականներին եղել է Հանրապետական շախմատի դպրոցի տնօրենը, 1961-1968 թվականներին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի ռեկտոր, 1968-1974 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ, 1974 թվականից՝ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ։

Գիտական աշխատությունները վերաբերում են իրավունքի և բարոյականության փոխհարաբերության օրինաչափություններին։ Ընտրվել է ՀԿԿ 25-27 համագումարների պատգամավոր, ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1971-1986

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրավունքի բարոյականության տեսության և պատմության հարցեր, Երևան, 1980։
  • Հասարակություն, բարոյականություն, իրավունք, Երևան, 1986։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։