Լոլա Կունդակչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլա Կունդակչյան
ԾննդավայրԲեյրութ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուհայերեն

Լոլա Կունկակչյան (անգլ.՝ Lola Koundakjian, արևմտահայերեն՝ Լօլա Գունտաքճեան, , Բեյրութ), սփյուռքահայ բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1979 թվականից ապրում է Նյու Յորքում։ Ստեղծագործում է իր մայր լեզվով՝ հայերեն, նաև՝ անգլերեն ու իսպաներեն։ Դեռ համալսարանում սովորելիս կազմակերպել է հայ վախճանված բանաստեղծներին նվիրված երեկոներ, իսկ 2006 թվականից համակարգում է «Հայկական պոեզիա» առցանց ծրագիրը։

Կունդակչյանը հանդես է եկել պոեզիայի վեց միջազգային փառատոներում. Բուենոս Այրես՝ Արգենտինա, Սանտյագո՝ Չիլի, Մեդելին՝, Կոլումբիա, 2010 թ.[1] Լիմա՝ Պերու, 2013;[2] Ռամալա՝ Արևմտյան ափ, 2013, Քվեբեկ՝ Կանադա, 2014[3] [[Ստամբուլ|Լոլան նաև չափածո և արձակ գեղարվեստական թարգմանություններ է կատարում և հրատարակում։ Ուշագրավ է այն փաստը, որ ստամբուլցի ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների նրա թարգմանությունները տեղ են գտել արևմտահայերենի ուսուցման ձեռնարկներում։

Բանաստեղծուհին դրամաշնորհներ է ստացել Հյուսիսային Մանհեթենի Արվեստների դաշինքից, Նյու Յորք, ԱՄՆ, արժանացել է լիբանանյան Նաջի Նաաման գրական մրցանակի։ Հեղինակ է հայ-անգլիական պոեզիայի մի ժողովածուի, որը կրում է The Accidental Observer / «Պատահական դիտորդը» վերնագիրը[4] և ներառում է նաև իսպաներեն թարգմանություններ։

Կունդակչյանի բանաստեղծությունների «Խորհուրդներ պոետին» ժողովածուն 2012 թվականին Հայաստանի Orange մրցանակաբաշխության եզրափակիչ է հասել և 2015 թվականին հրատարակվել է Պերուում՝ Լիմայի Amotape Libros հրատարակչությունում։ Նրա հեղինակած և 2020 թվականին Nueva York Poetry Press-ի կողմից հրատարակված The Moon in the Cusp of My Hand / «Լուսինը ձեռքիս ծայրին» գիրքն էլ 2021 թվականին արժանացել է Մինաս և Գոհար Թոլյոլյաններիի անվան մրցանակին «ժամանակակից գրականություն» անվանակարգում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lola Koundakjian, Armenia». Corporación de Arte y Poesía Prometeo. November 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «FIP Lima 2013». FIPLIMA. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «Biographies». Québecor. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. The Accidental Observer, Amazon.com