Լոլա Դոլուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլա Դոլուխանյան
Ծնվել էհունվարի 29, 1937(1937-01-29)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1960)
Պարգևներ
Լոլա Դոլուխանյան Վիքիքաղվածքում
Լոլա Դոլուխանյան Վիքիդարանում

Լոլա Կարենի Դոլուխանյան (Լորետա Դոլուխանյան, հունվարի 29, 1937(1937-01-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ[2], ճարտարապետության դոկտոր (1996Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013

Ֆիզքիմիկոս Սեդա Դոլուխանյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1970 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1973 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող[3]

Աշխատանքները վերաբերում են ժամանակակից հայ ճարտարապետության զարգացման ուղիների, գեղարվեստական միտումների, կերպարվեստի և ճարտարապետության համադրման խնդիրների լուսաբանմանը[4][5]։

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի, Տիրան Երկանյանի, Գրիգոր Աղաբաբյանի, Սամվել Սաֆարյանի դիմանկարները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլուխանյան Լ. Կ., «Նիկողայոս Բունիաթյան», Երևան, 1990։
  • Դոլուխանյան Լ. Կ., «Հովհաննես Քաջազնունի», Երևան, 1997։
  • Долуханян Л. К., Архитектура Советской Армении, 20-е годы, Ереван, 1980.
  • Դոլուխանյան Լ. Կ., Մարդանյան Սվետլանա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, Պողոսյան Պողոս - Արվեստի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, «Ռաֆայել Իսրայելյան», Երևան։ Գրաբեր, 2008
  • Դոլուխանյան Լ. Կ., Պողոսյան Պողոս. - Արվեստի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, «Քանդակը հայ մշակույթում։ Քանդակը հայկական ճարտարապետության մեջ։ XX դար», Երևան։ Անտարես, 2014

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլուխանյան, Լոլա (2008) Ռաֆայել Իսրայելյան. ստեղծագործության և իր մասին. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Ժ). pp. 118–122.
  • Դոլուխանյան, Լոլա (2008) Մի հուշարձանի քանդման պատմությունը. Պողոս-Պետրոս եկեղեցի. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Ը). pp. 91–113.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4077
  2. «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  3. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ,Գիտական ստորաբաժանումներ, Դոլուխանյան Լորետա Կարենի, առաջատար գիտաշխատող
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Լոլա Դոլուխանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]