Սեդա Դոլուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Դոլուխանյան
Ծնվել էհունիսի 4, 1939(1939-06-04)[1] (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1985)

Սեդա Կարենի Դոլուխանյան (հունիսի 4, 1939(1939-06-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993): Միջազգային գիտական-տեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կողմից ֆինանսավորված և բարեհաջող իրականացված երկու նախագծերի (1999-2001, 2006-2008) հեղինակ և ղեկավար[2]։

Լոլա Դոլուխանյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Դոլուխանյանը ծնվել է 1939 թվականի հունիսի 4-ին, Երևան քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը։ 1971 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1975 թվականից՝ անօրգանական միացությունների բարձրջերմաստիճանային սինթեզի և տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ[3][4]։

Աշխատանքները վերաբերում են անցումային մետաղների հիդրիդների և ջրածին պարունակող միացությունների ու համաձուլվածքների ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի, արագացված էլեկտրոնների փնջի տակ ճառագայթաջերմային սինթեզի, ինչպես նաև վակուումում մետաղների ու համաձուլվածքների ճառագայթահարման ժամանակ հիդրիդների ստացման (կոչվել է «սառը սինթեզ») խնդիրներին։ Մշակել է տիտանի և ցիրկոնիումի հիդրիդների, ինչպես նաև մոլիբդենի երկսիլիցիդի ստացման արդյունաբերական եղանակներ։ Վերջինս ներդրվել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում։ Անցումային մետաղների կոմպակտ հիդրիդների ստացման եղանակի արտոնագրի հեղինակ[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1980):
  • ԱՄՆ-ի «Տարվա գիտնական» կոչում (2001):

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Долуханян Седа Кареновна. Исследование процесса взаимодействия науки и техники [Текст]: (На примере развития техники высоких давлений и получения алмаза и других материалов): Автореферат дис. на соискание ученой степени кандидата технических наук. (580) / АН СССР. Ин-т физики высоких давлений. Ин-т истории естествознания и техники. - Москва, [б. и.], 1971. - 21 с.

Հրապարակումներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4241
  2. «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 353։
  5. «Մտավոր Սեփականության Գործակալություն։ Տեղեկություններ տրված արտոնագրերի մասին» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]